Բաժին. Բիզնես

9 հայ միլիարդատեր՝ Ֆորբսի միլիարդատերերի ցուցակում, 2022թ. հունվարի 5-ի դրությամբ

Ամերիկյան Ֆորբս պարբերականի իրական ժամանակում միլիարդատերերի ցուցակը 2022թ.հունվարի 5-ի դրությամբ գլխավորում է Tesla-յի հիմնադիր Իլոն Մասկը, որի կարողությունը գնահատվում է 290.7 մլրդ դոլար, երկրորդ հորիզոնականում LVMH սեփականատեր Բեռնար Առնոն է՝ 204.3 մլրդ դոլար, եռյակը եզրափակում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 193.4 մլրդ դոլար։

Չորրորդ հորիզոնականում Մայքրոսոֆթի հիմնադիր Բիլ Գեյթսն է՝ 137.9 մլրդ դոլար։ Google-ի համահիմնադիր Լարի Փեյջը 5-րդն է՝ 123.2 մլրդ դոլար։ Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը վեցերորդն է՝ 122.9 մլրդ դոլար։ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը յոթրորդն է՝ 120.4 մլրդ դոլար։ Ութերորդը Google-ի մեկ այլ համահիմնադիր Սերգեյ Բրինն է՝ 118.7 մլրդ դոլար։ Աշխարհի ամենահաջողակ ներդրող Ուորեն Բաֆեթն իններորդն է՝ 112.2 մլրդ դոլար։ Տասնյակը եզրափակում է Microsoft-ի նախկին ղեկավար Սթիվ Բալմերը՝ 103.9 մլրդ դոլար։

Ինչ կայանում է հայերին, ապա դրանց թիվը ցուցակում շարունակում է մնալ 9։

Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը 678-րդ հորիզոնականում է։ Կարապետյանի կարողությունը գնահատվել է 4.6 մլրդ դոլար: 2021թ. մարտի համեմատ արձանագրվել է աճ 1.3 մլրդ դոլարով, իսկ սեպտեմբերի 30-ի համեմատ նվազել է 0.3 մլրդ դոլարով։

Մագնիտ առևտրային ցանցի նախկին սեփականատեր Սերգեյ Գալիցկիի (Հարությունյան) կարողությունը գնահատվել է 3.5 մլրդ դոլար, 2021թ. մարտի համեմատ փոփոխություններ չեն արձանագրվել։ Գալիցկին ցուցակի 944-րդ տեղում է։

Fix Price խանութների ցանցի համասեփականատեր Արտյոմ Խաչատրյանի կարողությունը գնահատվել է 3.1 մլրդ դոլար՝ 1050-րդ հորիզոնական։ 2021թ. մարտի համեմատ փոփոխություններ չեն արձանագրվել։

Նուբար Աֆեյանի կարողությունը 2.8 մլրդ դոլար է, նա ցուցակի 1150-րդ հորիզոնականում է։ 2021թ. մարտի համեմատ արձանագրվել է աճ 0.9 մլրդ դոլարով, իսկ սեպտեմբերի 30-ի համեմատ նվազել է անկում 1.7 մլրդ դոլարով։

Մեծ Բրիտանիայում բնակվող ռուսաստանահայ Անդրեյ Անդրեևի (Անդրեյ Հենրիխի Օհանջանյան) կարողությունը կազմել է 1.9 մլրդ դոլար։ Նա ցուցակի 1699-րդ հորիզոնականում է։ 2021թ. մարտի համեմատ փոփոխություններ չեն արձանագրվել։

Էդուարդո Էռնեկյանի կարողությունը գնահատվել է 1.5 մլրդ դոլար։ Նա ցուցակի 2128 հորիզոնականում է։ 2021թ. մարտի համեմատ նրա կարողությունն աճել է 0.2 մլրդ դոլարով, իսկ սեպտեմբերի 30-ի համեմատ` 0.1 մլրդով։

Քիմ Քարդաշյանը 2357 հորիզոնականում է, նրա կարողությունը 1.2 մլրդ դոլար է: 2021թ. մարտի համեմատ նրա կարողությունն աճել է 0.2 մլրդ դոլարով։

Ալբերտ Ավդոլյանի կարողությունը 1.1 մլրդ դոլար է։ Նա ցուցակի 2537-րդ հորիզոնականում է։ 2021թ. մարտի համեմատ նրա կարողությունն աճել է 0.1 մլրդ դոլարով։

Ռուբեն Վարդանյանի կարողությունը գնահատվել է 1 մլրդ դոլար։ Նա ցուցակի 2633-րդ հորիզոնականում է։ 2021թ. մարտի համեմատ փոփոխություններ չեն արձանագրվել։

Share