Բաժին. Բիզնես

Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 81.3%-ը Երևանից է. 2022թ. հունվար-դեկտեմբեր

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2022թ. հունվար-դեկտեմբեր ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ 1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 1,490.11 մլրդ դրամ, ինչը 2021թ. համադրելի ցուցանիշից ավել է 361.48 մլրդ դրամով կամ 32.03%-ով։

ՀՀ 1,000 խոշոր հարկ վճարողներից բացարձակ մեծամասնությունը գրանցված է Երևանում։ Խոսքը գնում է 813 ընկերության մասին կամ՝ ընկերությունների 81.3%։ Երևանյան ընկերությունների կողմից մուծվել է 1,113.59 մլրդ դրամ կամ  1,000 խոշոր հարկ վճարողների մուծած հարկերի 74.73%։ Երևանյան ընկերությունների առաջատար եռյակը հետևյալն է՝ «Գազպրոմ Արմենիա», «Գրանդ Տոբակո», «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ»։

Մարզերում գրանցված ընկերությունների կողմից մուծվել է հարկերի 25.27% կամ 376.52 մլրդ դրամ հարկ։

Կոտայքի մարզը ներկայացված է 60 ընկերությամբ՝ 6.0%։ Կոտայքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 63.88 մլրդ դրամ կամ 4.29%։ Կոտայքի մարզի խոշորագույն հարկատուն Օնիրա Քլաբ է։

Արարատի մարզը ներկայացված է 28 ընկերությամբ՝ 2.8%։ Արարատի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 57.37 մլրդ դրամ կամ 3.85%։ Արարատի մարզի խոշորագույն հարկատուն Ինտերնեյշնլ Մասիս Տաբակն է։

Սյունիքի մարզը ներկայացված է 22 ընկերությամբ՝ 2.2%։ Սյունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 171.19 մլրդ դրամ կամ 11.49%։ Սյունիքի մարզի խոշորագույն հարկատուն ԶՊՄԿ-ն է։

Արմավիրի մարզը ներկայացված է 22 ընկերությամբ՝ 2.2%։ Արմավիրի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 30.15 մլրդ դրամ կամ 2.02%։ Արմավիրի մարզի խոշորագույն հարկատուն ՀԱԷԿ-ն է։

Լոռու մարզը ներկայացված է 18 ընկերությամբ՝ 1.8%։ Լոռիում գործող ընկերությունների կողմից մուծվել է 27.29 մլրդ դրամ կամ 1.83%։ Լոռու մարզի խոշորագույն հարկատուն Թեղուտն է։

Շիրակի մարզը ներկայացված է 18 ընկերությամբ՝ 1.8%։ Շիրակում գործող ընկերությունների կողմից մուծվել է 10.3 մլրդ դրամ կամ 0.69%։ Շիրակի մարզի խոշորագույն հարկատուն Գյումրի Գարեջուրն է։

Արագածոտնի մարզը ներկայացված է 10 ընկերությամբ՝ 1.0%։ Արագածոտնում գործող ընկերությունների կողմից մուծվել է 11.7 մլրդ դրամ կամ 0.79%։ Արագածոտնի մարզի խոշորագույն հարկատուն ՅուԷսԷյ Ավտոէքսպորտ ԲՍԵ ընկերությունն է։

Տավուշի մարզը ներկայացված է 4 ընկերությամբ՝ 0.4%։ Տավուշում գործող ընկերությունների կողմից մուծվել է 2.0 մլրդ դրամ կամ 0.13%։ Տավուշի մարզի խոշորագույն հարկատուն Դենիզ ընկերությունն է։

Գեղարքունիքի մարզը ներկայացված է 3 ընկերությամբ՝ 0.3%։ Գեղարքունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 1.14 մլրդ դրամ կամ 0.08%։ Գեղարքունիքի մարզի խոշորագույն հարկատուն Դեմի Ֆարմ ընկերությունն է։

Վայոց ձորի մարզը ներկայացված է 2 ընկերությամբ՝ 0.2%։ Վայոց ձորում գործող ընկերությունների կողմից մուծվել է 1.49 մլրդ դրամ կամ 0.1%։ Վայոց ձորի մարզի խոշորագույն հարկատուն ՌԱՖԷԼԳՐԻԳ ընկերությունն է։

Share