Բաժին. Բիզնես

2023թ. հունվար-հունիսին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալն աճել է 39.09%-ով

Հրապարակվել է ՀՀ 1,000 խոշոր հարկատու ընկերությունների 2023թ. հունվար-հունիս ամիսների ցուցակը, որտեղ ներկայացված են նաև Հայաստանի առաջատար հեռահաղորդակցական ընկերությունները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

ՄՏՍ Հայաստանը (Վիվա-ՄՏՍ) զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 13-րդ հորիզոնականը։ Ընկերությունը մուծել է 8.15 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալը նվազել է 1.03%-ով կամ 84.89 մլն դրամով։

Յուքոմը (Ucom) զբաղեցնում է խոշոր հարկ վճարողների ցուցակի 18-րդ հորիզոնականը։ 2023թ. հունվար-հունիսին ընկերությունը մուծել է 6.87 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 136.87%-ով կամ 3.97 մլրդ դրամով։

25-րդ հորիզոնականում Տելեկոմ Արմենիան (Team Telecom Armenia, նախկինում Beeline) է: Ընկերությունը մուծել է 5.17 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 61.16%-ով կամ 1.96 մլրդ դրամով։

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ (Ռոստելեկոմ) ընկերությունը ցուցակի 150-րդ հորիզոնականում է։ Ընկերությունը մուծել է 1.06 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 13.55%-ով կամ 126.66 մլն դրամով։

Առաջատար 4 հեռահաղորդակցական ընկերության կողմից մուծվել է 21.25 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 5.97 մլրդ դրամով կամ 39.09%-ով։

Վերոնշյալ հեռահաղորդակցական ընկերություններին բաժին է ընկնում 1,000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ընդհանուր ծավալի 2.43%-ը։ 2022թ. հունվար-հունիսի ցուցանիշը 2.12% էր։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 30/07/23 դրությամբ՝ 386.14 դրամ), ապա հեռահաղորդակցության ոլորտի առաջատարների կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 55.03 մլն դոլար։

Share