Բաժին. Բիզնես

Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 79.4%-ը Երևանից է. 2023թ. հունվար-հունիս

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2023թ. հունվար-հունիս ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ 1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 874.52 մլրդ դրամ, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշից ավել է 152.2 մլրդ դրամով կամ 21.07%-ով։

ՀՀ 1,000 խոշոր հարկ վճարողներից բացարձակ մեծամասնությունը գրանցված է Երևանում։ Խոսքը գնում է 794 ընկերության մասին կամ՝ ընկերությունների 79.4%։ Երևանյան ընկերությունների կողմից մուծվել է 712.5 մլրդ դրամ կամ  1,000 խոշոր հարկ վճարողների մուծած հարկերի 81.47%։ Երևանյան ընկերությունների առաջատար եռյակը հետևյալն է՝ «Գազպրոմ Արմենիա», «Գրանդ Տոբակո», «Ամերիաբանկ»։

Մարզերում գրանցված ընկերությունների կողմից մուծվել է հարկերի 18.53% կամ 162.02 մլրդ դրամ հարկ։

Կոտայքի մարզը ներկայացված է 50 ընկերությամբ՝ 5.0%։ Կոտայքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 31.73 մլրդ դրամ կամ 3.63%։ Կոտայքի մարզի խոշորագույն հարկատուն Օնիրա Քլաբ ընկերությունն է։

Արարատի մարզը ներկայացված է 28 ընկերությամբ՝ 2.8%։ Արարատի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 29.42 մլրդ դրամ կամ 3.36%։ Արարատի մարզի խոշորագույն հարկատուն Ինտերնեյշնլ Մասիս Տաբակն է։

Սյունիքի մարզը ներկայացված է 17 ընկերությամբ՝ 1.7%։ Սյունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 47.78 մլրդ դրամ կամ 5.46%։ Սյունիքի մարզի խոշորագույն հարկատուն ԶՊՄԿ-ն է։

Արմավիրի մարզը ներկայացված է 23 ընկերությամբ՝ 2.3%։ Արմավիրի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 18.98 մլրդ դրամ կամ 2.17%։ Արմավիրի մարզի խոշորագույն հարկատուն ՀԱԷԿ-ն է։

Լոռու մարզը ներկայացված է 33 ընկերությամբ՝ 3.3%։ Լոռիում գործող ընկերությունների կողմից մուծվել է 11.81 մլրդ դրամ կամ 1.35%։ Լոռու մարզի խոշորագույն հարկատուն Թեղուտն է։

Շիրակի մարզը ներկայացված է 30 ընկերությամբ՝ 3.0%։ Շիրակում գործող ընկերությունների կողմից մուծվել է 10.55 մլրդ դրամ կամ 1.21%։ Շիրակի մարզի խոշորագույն հարկատուն «Ա և Կ Համբարձումյաններ» ընկերությունն է։

Արագածոտնի մարզը ներկայացված է 9 ընկերությամբ՝ 0.9%։ Արագածոտնում գործող ընկերությունների կողմից մուծվել է 6.46 մլրդ դրամ կամ 0.74%։ Արագածոտնի մարզի խոշորագույն հարկատուն ՅուԷսԷյ Ավտոէքսպորտ ԲՍԵ ընկերությունն է։

Տավուշի մարզը ներկայացված է 9 ընկերությամբ՝ 0.9%։ Տավուշում գործող ընկերությունների կողմից մուծվել է 2.71 մլրդ դրամ կամ 0.31%։ Տավուշի մարզի խոշորագույն հարկատուն «Աուտո Արմ» ընկերությունն է։

Գեղարքունիքի մարզը ներկայացված է 4 ընկերությամբ՝ 0.4%։ Գեղարքունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 1.06 մլրդ դրամ կամ 0.12%։ Գեղարքունիքի մարզի խոշորագույն հարկատուն Դեմի Ֆարմ ընկերությունն է։

Վայոց ձորի մարզը ներկայացված է 3 ընկերությամբ՝ 0.3%։ Վայոց ձորում գործող ընկերությունների կողմից մուծվել է 1.51 մլրդ դրամ կամ 0.17%։ Վայոց ձորի մարզի խոշորագույն հարկատուն ԶԵԴ Գրուպ ընկերությունն է։

Share