Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65269.33-1.70 TOPIX - 4050.33-1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25317.18-0.38 SSEC - 3940.55+0.20
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
08/09/2026  CBA:  USD - 363.64-0.06 GBP - 491.9-0.48
08/09/2026  CBA:  EURO - 422.26-0.5
08/09/2026  CBA:  GOLD - 51472-158 SILVER - 766.6-14.92
Հայաստանի խոշոր հարկատուներ. 2023թ. հունվար-մարտին մուծված հարկերի ծավալն աճել է 23.33%-ով
26/04/2023 18:49
Կիսվել

Հայաստանի խոշոր հարկատուներ. 2023թ. հունվար-մարտին մուծված հարկերի ծավալն աճել է 23.33%-ով

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2023թ. հունվար-մարտ ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Գազպրոմ Արմենիան։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 20.9 մլրդ դրամ՝ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 4.17%-ով կամ 0.838 մլրդ դրամով։ 2022թ. հունվար-մարտին ընկերությունը երկրորդն էր։

Երկրորդ տեղում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 15.49 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ՝ -19.96 մլրդ կամ -56.31%։ 2022թ. հունվար-մարտին ընկերությունն առաջինն էր։

Երրորդ տեղում է Գրանդ Տոբակոն՝ 11.66 մլրդ դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ՝ +3.79 մլրդ կամ 48.17%։ 2022թ. հունվար-մարտին ընկերությունը երրորդն էր։

Չորրորդ տեղում է Փրիթի Ուեյ ընկերությունը (Վեստա), որը պետբյուջե է վճարել 8.74 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 8.23 մլրդ դրամով կամ 1,641.34%-ով։ 2022թ. հունվար-մարտին ընկերությունը 109-րդն էր։

Հինգերորդ տեղում է Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը, որը պետբյուջե է վճարել 7.27 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 1.4 մլրդ դրամով կամ 23.87%-ով։ 2022թ. հունվար-մարտին ընկերությունը 4-րդն էր։

Վեցերորդ տեղում է Ակբա բանկը, որը պետբյուջե է վճարել 7.11 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 5.37 մլրդ դրամով կամ 308.35%-ով։ 2022թ. հունվար-մարտին ընկերությունը 23-րդն էր։

Մոբայլ Սենթր Արթ 7-րդ տեղում է՝ 5.34 մլրդ դրամ՝ +4.05 մլրդ դրամ կամ +313.24%։ 2022թ. հունվար-մարտին ընկերությունը ցուցակի 36-րդ հորիզոնականում էր։

Սի-Փի-Էս Էներջի Գրուպն 8-րդն է՝ 5.07 մլրդ դրամ՝ +0.91 մլրդ դրամ կամ +21.88% (Հաշվի են առնվել նաև ՍիՓիԷս Օիլի 2022թ. առաջին եռամսյակի ցուցանիշները)։ 2022թ. հունվար-մարտին ընկերությունը ցուցակի 17-րդ հորիզոնականում էր։

Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերությունը 9-րդ տեղում է ՝ 4.53 մլրդ դրամով և արձանագրած 1.94 մլրդ կամ 74.83% աճով։ 2022թ. հունվար-մարտին ընկերությունը 12-րդն էր։

Ֆլեշը եզրափակում է տասնյակը, ընկերությունը բյուջե է մուծել 3.94 մլրդ դրամ հարկ, 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 91.66 մլն դրամով կամ 2.38%-ով։ 2022թ. հունվար-մարտին ընկերությունն 5-րդն էր։

Առաջին տասնյակում տեղ զբաղեցրել 3-ական ընկերություն էներգակիրների  և ծխախոտագործության ոլորտներից։ 2 ընկերությամբ ներկայացված է էլեկտրոնիկայի վաճառքի ոլորտը, և մեկական ընկերությամբ՝ բանկային և հանքարդյունաբերության ոլորտները։

Ընդհանուր առմամբ, 10 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 90.08 մլրդ դրամ հարկ, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշից պակաս է 39.35 մլն դրամով կամ 0.04%-ով:

Ինչ վերաբերում է 100 խոշոր հարկատուներին, ապա դրանց վճարած հարկերի ընդհանուր ծավալը 212.09 մլրդ դրամ է, ինչը 22.95 մլրդ դրամով կամ 12.13%-ով ավել է 2022թ. համադրելի ցուցանիշից։

1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 381.1 մլրդ դրամ, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշից ավել է 72.1 մլրդ դրամով կամ 23.33%-ով։

1000 խոշոր հարկատու ընկերությունների կողմից մուծված հարկերի 23.64%-ը բաժին է ընկնում առաջին 10 ընկերությանը։ Առաջին հարյուր ընկերության կողմից մուծվել է հարկերի 55.65%-ը։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 26/04/23 դրությամբ՝ 387.33 դրամ), ապա առաջատար տասնյակի կողմից մուծվել է 232.56 մլն դոլար, առաջատար 100-ի կողմից՝ 547.56 մլն դոլար և 1,000-ի կողմից՝ 983.93 մլն դոլար։

08/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.64
-0.06
Եվրո (EUR)
422.26
-0.5
Ռուբլի (RUR)
4.1996
-0.0031
Լարի (GEL)
139.27
+0.11
51472
-158
Արծաթ
766.6
-14.92