Բաժին. Բիզնես

Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 80.5%-ը Երևանից է. 2023թ. հունվար-սեպտեմբեր

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ 1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 1,266.91 մլրդ դրամ, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշից ավել է 184.28 մլրդ դրամով կամ 17.02%-ով։

ՀՀ 1,000 խոշոր հարկ վճարողներից բացարձակ մեծամասնությունը գրանցված է Երևանում։ Խոսքը գնում է 805 ընկերության մասին կամ՝ ընկերությունների 80.5%։ Երևանյան ընկերությունների կողմից մուծվել է 1,038.57 մլրդ դրամ կամ  1,000 խոշոր հարկ վճարողների մուծած հարկերի 81.98%։ Երևանյան ընկերությունների առաջատար եռյակը հետևյալն է՝ «Գազպրոմ Արմենիա», «Գրանդ Տոբակո», «Մոբայլ Սենթր Արթ»։

Մարզերում գրանցված ընկերությունների կողմից մուծվել է հարկերի 18.02% կամ 228.35 մլրդ դրամ հարկ։

Կոտայքի մարզը ներկայացված է 53 ընկերությամբ՝ 5.3%։ Կոտայքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 46.16 մլրդ դրամ կամ 3.64%։ Կոտայքի մարզի խոշորագույն հարկատուն Օնիրա Քլաբ ընկերությունն է։

Արարատի մարզը ներկայացված է 27 ընկերությամբ՝ 2.7%։ Արարատի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 41.53 մլրդ դրամ կամ 3.28%։ Արարատի մարզի խոշորագույն հարկատուն Ինտերնեյշնլ Մասիս Տաբակն է։

Սյունիքի մարզը ներկայացված է 18 ընկերությամբ՝ 1.8%։ Սյունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 71.79 մլրդ դրամ կամ 5.67%։ Սյունիքի մարզի խոշորագույն հարկատուն ԶՊՄԿ-ն է։

Արմավիրի մարզը ներկայացված է 22 ընկերությամբ՝ 2.3%։ Արմավիրի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 25.66 մլրդ դրամ կամ 2.03%։ Արմավիրի մարզի խոշորագույն հարկատուն ՀԱԷԿ-ն է։

Լոռու մարզը ներկայացված է 26 ընկերությամբ՝ 2.6%։ Լոռիում գործող ընկերությունների կողմից մուծվել է 15.55 մլրդ դրամ կամ 1.23%։ Լոռու մարզի խոշորագույն հարկատուն Թեղուտն է։

Շիրակի մարզը ներկայացված է 26 ընկերությամբ՝ 2.6%։ Շիրակում գործող ընկերությունների կողմից մուծվել է 13.29 մլրդ դրամ կամ 1.05%։ Շիրակի մարզի խոշորագույն հարկատուն «Գյումրի-Գարեջուր» ընկերությունն է։

Արագածոտնի մարզը ներկայացված է 8 ընկերությամբ՝ 0.8%։ Արագածոտնում գործող ընկերությունների կողմից մուծվել է 7.75 մլրդ դրամ կամ 0.61%։ Արագածոտնի մարզի խոշորագույն հարկատուն ՅուԷսԷյ Ավտոէքսպորտ ԲՍԵ ընկերությունն է։

Տավուշի մարզը ներկայացված է 8 ընկերությամբ՝ 0.8%։ Տավուշում գործող ընկերությունների կողմից մուծվել է 3.31 մլրդ դրամ կամ 0.26%։ Տավուշի մարզի խոշորագույն հարկատուն «Աուտո Արմ» ընկերությունն է։

Գեղարքունիքի մարզը ներկայացված է 4 ընկերությամբ՝ 0.4%։ Գեղարքունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 1.4 մլրդ դրամ կամ 0.11%։ Գեղարքունիքի մարզի խոշորագույն հարկատուն Դեմի Ֆարմ ընկերությունն է։

Վայոց ձորի մարզը ներկայացված է 3 ընկերությամբ՝ 0.3%։ Վայոց ձորում գործող ընկերությունների կողմից մուծվել է 1.91 մլրդ դրամ կամ 0.15%։ Վայոց ձորի մարզի խոշորագույն հարկատուն ԶԵԴ Գրուպ ընկերությունն է։

Share