Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Հայաստանի խոշոր հարկատուներ. 2023թ. հունվար-սեպտեմբերին մուծված հարկերի ծավալն աճել է 17.02%-ով, առաջատարը ԶՊՄԿ-ն է
26/10/2023 14:01
Կիսվել

Հայաստանի խոշոր հարկատուներ. 2023թ. հունվար-սեպտեմբերին մուծված հարկերի ծավալն աճել է 17.02%-ով, առաջատարը ԶՊՄԿ-ն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 52.39 մլրդ դրամ՝ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 59.44%-ով կամ 76.77 մլրդ դրամով։ 2022թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունն առաջինն էր։

Երկրորդ տեղում է Գազպրոմ Արմենիան՝ 39.49 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ՝ -2.31 մլրդ կամ -5.53%։ 2022թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը երկրորդն էր։

Երրորդ տեղում է Գրանդ Տոբակոն՝ 31.03 մլրդ դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ՝ -1.44 մլրդ կամ -4.44%։ 2022թ.-ին հունվար-սեպտեմբերին ընկերությունը երրորդն էր։

Մոբայլ Սենթր Արթ չորրորդ տեղում է՝ 30.13 մլրդ դրամ՝ +22.71 մլրդ դրամ կամ +305.89%։ 2022թ.-ին հունվար-սեպտեմբերին ընկերությունը ցուցակի 19-րդ հորիզոնականում էր։

Հինգերորդ տեղում է Փրիթի Ուեյ ընկերությունը (Վեստա), որը պետբյուջե է վճարել 23.35 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 21.29 մլրդ դրամով կամ 1,029.83%-ով։ 2022թ.-ին հունվար-սեպտեմբերին ընկերությունը 92-րդն էր։

Վեցերորդ տեղում է Ամերիաբանկը, որը պետբյուջե է վճարել 22.82 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 16.3 մլրդ դրամով կամ 250.09%-ով։ 2022թ.-ին հունվար-սեպտեմբերին ընկերությունը 20-րդն էր։

Յոթերորդ տեղում է Արդշինբանկը, որը պետբյուջե է վճարել 21.31 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 16.26 մլրդ դրամով կամ 322.18%-ով։ 2022թ.-ին հունվար-սեպտեմբերին ընկերությունը 32-րդն էր։

Սի-Փի-Էս Էներջի Գրուպն 8-րդն է՝ 16.59 մլրդ դրամ՝ +4.76 մլրդ դրամ կամ +40.26%։ 2022թ.-ին հունվար-սեպտեմբերին ընկերությունը ցուցակի 7-րդ հորիզոնականում էր։

9-րդ տեղում է Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը, որը պետբյուջե է վճարել 15.73 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ -0.623 մլրդ դրամով կամ -3.81%-ով։ 2022թ.-ին հունվար-սեպտեմբերին ընկերությունը 4-րդն էր։

Ջեյ Թի Այ Արմենիան եզրափակում է տասնյակը, ընկերությունը բյուջե է մուծել 13.997 մլրդ դրամ հարկ, 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 2.98 մլրդ դրամով կամ 27.02%-ով։ 2022թ.-ին հունվար-սեպտեմբերին ընկերությունը 10-րդն էր։

Առաջին տասնյակում տեղ է զբաղեցրել 3 ընկերություն ծխախոտագործության ոլորտից։ 2-ական ընկերությամբ ներկայացված են էլեկտրոնիկայի վաճառքի, էներգակիրների և բանկային ոլորտները, և մեկ ընկերությամբ՝ հանքարդյունաբերության ոլորտը։

Ընդհանուր առմամբ, 10 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 266.85 մլրդ դրամ հարկ, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշից պակաս է 23.7 մլրդ դրամով կամ 8.16%-ով:

Ինչ վերաբերում է 100 խոշոր հարկատուներին, ապա դրանց վճարած հարկերի ընդհանուր ծավալը 712.85 մլրդ դրամ է, ինչը 60.77 մլրդ դրամով կամ 9.32%-ով ավել է 2022թ. համադրելի ցուցանիշից։

1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 1.267 տրլն դրամ, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշից ավել է 184.28 մլրդ դրամով կամ 17.02%-ով։

1000 խոշոր հարկատու ընկերությունների կողմից մուծված հարկերի 21.06%-ը բաժին է ընկնում առաջին 10 ընկերությանը։ Առաջին հարյուր ընկերության կողմից մուծվել է հարկերի 56.27%-ը։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 26/10/23 դրությամբ՝ 402.4 դրամ), ապա առաջատար տասնյակի կողմից մուծվել է 663.14 մլն դոլար, առաջատար 100-ի կողմից՝ 1,771.5 մլն դոլար և 1,000-ի կողմից՝ 3,148.39 մլն դոլար։

 

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2