Բաժին. Բիզնես

Forbes. Աշխարհի ամենահարուստ հայերը – 2016

Ամերիկյան Forbes պարբերականը հերթական անգամ հրապարակել է աշխարհի ամենհարուստների ցուցակը: Միլիարդատերերի 2016թ.-ի ցուցակում հայտնվել է 4 հայ գործարար:

2015թ․-ի համեմատ ցուցակում հայտնված հայ միլիարդատերերի թիվը պակասել է մեկով։ Ցավոք սրտի, խոսքը 2015թ․-ի ամռանը մահացած «Լաս Վեգասի Տիրակալ» Քըրք Քըրքորյանի մասին է, ով 4.2 մլրդ դոլար կարողությամբ զբաղեցնում էր 2015թ․ ցուցակի 130-րդ հորիզոնակը և երկրորդ ամենահարուստ հայն էր։

2016թ․-ի ցուցակում ներկայացված ամենահարուստ հայը ռուսաստանաբնակ Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) է: Ռուսաստանի խոշորագույն Մագնիտ առևտրային ցանցի սեփականատիրջ կարողությունը գնահատվել է 5.7 մլրդ դոլար: 2014թ.-ի համեմատ Գալիցկու կարողությունը կրճատվել է 2.6 մլրդ դոլարով: Գալիցնկին զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 219-րդ հորիզոնականը: Ռուս միլիարդատերերի ենթացուցակում Գալիցկին 16-րդն է:

Երկրորդ ամենահարուստ հայը Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն է: Կարապետյանի կարողությունը գնահատվել է 3.1 մլրդ դոլար: Անցյալ տարվա համեմատ Կարապետյանի կարողությունը նվազել է 0.9 մլրդ դոլարով, հիշեցնենք նաև, որ 2015թ․-ի աշնանը Ֆորբսը Կարապետյանի կարողությունը գնահատում էր 5 մլրդ դոլար: Կարապետյանը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 549-րդ, իսկ ռուսաստանյան ենթացուցակի 27-րդ հորիզոնականները:

Արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը երրորդ մեծահարուստ հայն է,  նրա կարողությունը գնահատվում է 2.2 մլրդ դոլար, անցյալ տարվա համեմատ աձանագրվել է աճ՝ 0.3 մլրդ դոլարով: Էռնեկյանը տեղ է զբաղեցրել ընդհանուր ցուցակի 810-րդ և արգենտինյան ենթացուցակի 2-րդ հորիզոնականներում:

Չորրորդ ամենահարուստ հայը Ռոսգոսստրախի սեփականատեր Դանիլ Խաչաուրովն է: Նրա կարողությունը գնահատվել է 1.6 մլրդ դոլար, ինչն անցյալ տարվա ցուցանիշից պակաս է 1 մլրդ դոլարով: Խաչատուրովը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 1275-րդ և ռուսաստանյան ենթացուցակի 50-րդ հորիզոնականները:

Ռուսաստանում տիրող տնտեսական անկման պայմաններում արդեն երկրորդ տարին անընդմեջ ռուսաստանաբնակ հայ գործարարների կարողությունները կտրուկ նվազում են: Հիշեցնենք, որ այս պատճառով 2015թ․-ին ցուցակից դուրս մնացին Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրները։

Share