Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
Սամվել Կարապետյանի կարողությունն աճել է 1 միլիարդով և հասել 5 մլրդ դոլարի
26/10/2015 00:16
Կիսվել

Սամվել Կարապետյանի կարողությունն աճել է 1 միլիարդով և հասել 5 մլրդ դոլարի

Ամեն տարի մարտ ամսին ամերիկյան Forbes պարբերականը հրապարակում է Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը, որտեղ տեղ են գտնում մեկ միլիարդից ավել կարողություն ունեցող անձիք: 2015թ.-ի ցուցակում ներկայացված էր 5 հայազգի գործարար՝ Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) 8.3 մլրդ դոլար, Քըրք Քրքորյան՝ 4.2 մլրդ դոլար, Սամվել Կարապետյան՝ 4 մլրդ դոլար, Էդուարդո Էռնեկյան՝ 1.9 մլրդ դոլար, Դանիլ Խաչաուրով՝ 1.6 մլրդ դոլար:

Բացի տարեկան ցուցակներից Forbes պարբերականն իր կայքում նաև հրապարակում է աշխարհի միլիարդատատերերի ցուցակի առցանց տարբերակը, որն անընդմեջ թարմացվում է: Այսպիսով, հոկտեմբերի 25-ի դրությամբ միլիարդատերերի ցուցակում ներկայացված հայերի թիվը պակասել է մեկով և կազմել 4: Ցավոք սրտի, այս տարվա հունիսին մահացավ աշխարհի ամենահաջողակ հայ գործարար Քըրք Քրքորյանը և նրա ժառանգորդներից ոչ-ոք դեռևս ցուցակում չի փոխարինել Քրքորյանին:

Ցուցակում տեղ գտաց 4 հայ միլիարդատերից 3-ի կարողությունն այս տարվա մարտի համեմատ չի փոխվել՝  Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) 8.3 մլրդ դոլար, Էդուարդո Էռնեկյան՝ 1.9 մլրդ դոլար, Դանիլ Խաչաուրով՝ 1.6 մլրդ դոլար: Զգալի աճ է ապահովել միայն «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի կարողություն: Այս տարվա մարտի համեմատ այն աճել է մեկ միլիարդ դոլարով կամ 25%-ով և կազմել 5 մլրդ դոլար:

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58