Կրիպտո

Չինաստանն ընդլայնում է թվային յուանի փորձարկման ծրագիրը

Չինաստանի ժողովորդական բանկն ընդլայնում է թվային յուանի (e-CNY) փորձարկման ծրագիրը՝ ընդգրկելով ավելի մեծ թվով քաղաքներ։ Բանկը հայտնել է թվային յուանով (CB) իրականացված գործարքների թվի աճի և 2022թ. ձմեռային օլիմպիական խաղերի շրջանակում իրականացված հաջող փորձարկումների մասին։

Չինաստանը թվային յուանը փորձարկում է սկսած 2019թ. վերջից։ 2021թ. արդյունքում իրականացվել է e-CNY 87.57 մլրդ յուան ծավալով գործարքներ՝ մոտ 13.68 մլրդ դոլար։ Գրանցվել է մոտ 261 մլն դրամապանակ։

Աշխարհագրական ընդլայնումից բացի բանկը աշխատում է նաև էլեկտրոնային արժույթի անվտանգային և գաղտնիության բաղադրիչների վրա, նաև իրականացվում է խորացված ուսումնասիրություն՝ Չինաստանի տնտեսության վրա թվային արժույթի հնարավոր ազդեցության մասին։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share