Բաժին. Տնտեսական

2022թ. առաջին կիսամյակում Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 8.1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-հունիս ամիսներին՝ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 8.1%-ով։ 2022թ. հունիսին սպառողական գների ինդեքսը 2022թ. մայիսի համեմատ աճել է 0.3%-ով, իսկ 2021թ. դեկտեմբերի համեմատ աճը կազմել է 6.3%։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2022թ. առաջին կիսամյակի ընթացքում աճել են 9.2%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 13.7%։

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2022թ. առաջին կիսամյակի ընթացքում աճել են 6.6%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 7.8%։

Հագուստի և կոշիկի գները 2022թ. առաջին կիսամյակի ընթացքում նվազել են 2.9%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 9.0%։

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2022թ. առաջին կիսամյակի ընթացքում աճել են 4.8%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 4.9%։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2022թ. առաջին կիսամյակի ընթացքում աճել են 6.4%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 5.6%։

Առողջապահության գները 2022թ. առաջին կիսամյակի ընթացքում աճել են 1.9%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 1.1%։

Տրանսպորտի գները 2022թ. առաջին կիսամյակի ընթացքում աճել են 7.4%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 6.1%։

Կապի ծառայությունների գները 2022թ. առաջին կիսամյակի ընթացքում աճել են 0.7, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 0.3%։

Հանգստի և մշակութային ծառայությունների 2022թ. առաջին կիսամյակի ընթացքում աճել են 7.2%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 12.0%։

Կրթության գները 2022թ. առաջին կիսամյակի ընթացքում չեն փոխվել, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 1.4%։

Ռեստորանների և հյուրանոցների գները 2022թ. առաջին կիսամյակի ընթացքում աճել են 4.6%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 5.7%։

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2022թ. առաջին կիսամյակի ընթացքում աճել են 6.3%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել 4.6%։

Share