Բաժին. Տնտեսական

ԼՈՆԴՈՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է SHOPPING-Ի ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

Լոնդոնը ճանաչվել է առևտրի և գնումների եվրոպական մայրաքաղաք: «Shopping-ի մայրաքաղաք» կոչմանը Լոնդոնն արժանացել է Economist Intelligence Unit (EIU) գործակալության կողմից եվրոպական 33 երկրներում անցկացված ուսումանսիրությունների և հարցումների արդյունքում: Նշենք, որ իրենց ուսումնասիրություններում փորձագետները գնահատել են եվրոպական քաղաքները` հիմք ընդունելով առևտրի ոլորտին բնութագրական տարբեր չափանիշներ: Մասնավորապես, դիտարկվել է եվրոպական քաղաքներում խանութների և հյուրանոցների բազմազանությունն ու առաջարկվող սպասարկման որակը, խանութներում ներկայացվող ապրանքների գնային հասանելիությունը, տրանսպորտային համակարգը, մշակութային ժառանգությունն, ինչպես նաև եղանակային պայմանները: Արդյունքում պարզվել է, որ Լոնդոնն այս բոլոր չափանիշներով առաջ է այնպիսի քաղաքներից, ինչպիսիք են Մադրիդը, Բարսելոնան, Փարիզը և Հռոմը:

Հատկանշական է, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքում փորձագետները եկել են այն եզրակացությանը, որ եվրոպական քաղաքները, արդյունավետ և հաճելի shopping-ի տեսանկյունից, առավել գերադասելի են, քան ամերիկյան և ասիական քաղաքները:

Share