Բաժին. Տնտեսական

ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ. 2012Թ.-ԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ԿԳՐԱՆՑԻ ԶԳԱԼԻ ԱՆԿՈՒՄ

2012 թվականին անհատական համակարգիչների համաշխարհային վաճառքի ծավալներն, այս տարվա համեմատությամբ, կկրճատվեն շուրջ 14%-ով` պայմանավորված Թաիլանդում տեղի ունեցած ուժեղագույն ջրհեղեղով: Նման կանխատեսում են ներկայացրել Fitch գործակալության վերլուծաբանները: Նշենք, որ ջրհեղեղի պատճառով այս երկրում գրանցվել է համակարգչային տեխնիկայի արտադրության ծավալների զգալի անկում:

Ըստ Fitch գործակալության վերլուծաբանների` անհատական համակարգիչների առանձին մասերի արտադրությամբ զբաղվող թաիլանդական ընկերություններից դեռևս կպահանջվի ավելի քան երեք ամիս` արտադրության նախկին տեմպերին վերադառնալու համար:

Նշենք, որ Թաիլանդում են արտադրվում համաշխարհային շուկայում վաճառվող անհատական համակարգիչների մասերի 40-45%-ը: Այս երկրում իրենց գործարաններն ունեն այսպիսի առաջատար ընկերություններ, ինչպիսիք են Western Digital, Toshiba, Seagate Technology և Hitachi GST ընկերությունները:

Մինչ այս ներկայացված կանխատեսումներում, որոնք հրապարակվել էին մինչև աղետը, Fitch-ը 2012 թվականի համար կանխատեսել էր անհատական համակարգիչների վաճառքի ծավալների 5% աճ:

Share