Բաժին. Ֆինանսական

2023թ. հունվար-մարտին ՀՀ խոշոր հարկատու առևտրային բանկերի կողմից մուծված հարկերի ծավալն աճել է 56.90%-ով. Առաջատարն Ակբա բանկն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2023թ. հունվար-մարտ ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված են նաև Հայաստանում գործող 18 առևտրային բանկից 17-ը, Արցախբանկի կենտրոնական մասնաճյուղը դուրս է մնացել ցուցակից։ Ցուցակում է նաև ՀՀ Կենտրոնական բանկը։

2023թ. հունվար-մարտ ամիսների արդյունքում բանկային ոլորտի առաջատար հարկատուն Ակբա բանկն է։ Բանկի կողմից մուծված հարկերի ծավալը 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 308.35%-ով կամ 5.37 մլրդ դրամով՝ կազմելով 7.11 մլրդ դրամ։ Բանկն ընդհանուր ցուցակի 6-րդ հորիզոնականում է։

Ամերիաբանկը երկրորդն է՝ 1.98 մլրդ դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 27.65%-ով կամ 428.87 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 22-րդ հորիզոնականում է։

Երրորդը Հայէկոնոմբանկն է՝ 1.78 մլրդ դրամ վճարված հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 81.6%-ով կամ 800.21 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 27-րդն է։

Արդշինբանկը չորրորդն է՝ 1.52 մլրդ դրամ հարկով։ 2022թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 54.98%-ով կամ 539.12 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 37-րդն է։

Ինեկոբանկը 5-րդն է՝ 1.24 մլրդ դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է նվազում 2.25%-ով կամ 28.43 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 51-րդ հորիզոնականում է։

Վեցերորդ տեղում Էվոկաբանկն է՝ վճարած 1.05 մլրդ դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 172.56%-ով կամ 661.96 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 64-րդ հորիզոնականում է:

Կոնվերս բանկը յոթերորդն է՝ 959.57 մլն դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 41.19%-ով կամ 279.94 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 71-րդ հորիզոնականում է։

Յունիբանկն ութերորդն է՝ վճարված 796.94 մլն դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 57.19%-ով կամ 289.94 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 86-րդ հորիզոնականում է։

Իններորդ տեղում է ՎՏԲ-Հայաստան բանկը՝ 765.55 մլն դրամ վճարված հարկով։ 2022թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 30.28%-ով կամ 332.55 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 93-րդ հորիզոնականում է։

10-րդ հորիզոնականում ԱյԴի բանկն է, որի մուծած հարկերի ծավալը կազմել է 659.95 մլն դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 18.43%-ով կամ 102.71 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 106-րդ հորիզոնականում է։

Արարատբանկը 11-րդն է՝ վճարած 635.12 մլն դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 22.39%-ով կամ 116.2 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 108-րդ հորիզոնականում է։

Արմսվիսբանկը 12-րդն է՝ 610.41 մլն դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 2.82%-ով կամ 17.71 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 116-րդն է։

Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանը 13-րդն է՝ վճարած 451.5 մլն դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 7.53%-ով կամ 31.63 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 159-րդ է։

Հայբիզնեսբանկը 14-րդն է՝ 365.4 մլն դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 71.14%-ով կամ 900.77 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 201-րդ հորիզոնականում է։

Ֆասթ բանկը 15-րդն է՝ վճարած 294.26 մլն դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 25.38%-ով կամ 59.57 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 244-րդն է։

Բիբլոս Բանկ Արմենիան 16-րդն է՝ 190.16 մլն դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 11.32%-ով կամ 19.34 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 389-րդ հորիզոնականում է։

Մելլաթ բանկը 17-րդն է՝ վճարած 96.66 մլն դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 16.99%-ով կամ 14.04 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 779-րդն է։

Ինչ կայանում է Կենտրոնական բանկին, ապա 2023թ. հունվար-մարտին բանկի կողմից վճարվել է 605.34 մլն դրամ հարկ, 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 71.84 մլն դրամով կամ 13.47%-ով։

Ցուցակում տեղ գտած առևտրային բանկերի կողմից 2023թ․ հունվար-մարտին ընդհանուր առմամբ մուծվել է 20.5 մլրդ դրամ հարկ, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշից ավել է 56.90%-ով կամ 7.43 մլրդ դրամով։

Բանկերի կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմում է ՀՀ 1,000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի 5.38%-ը։ 2022թ. համադրելի ժամանակահատվածում նշված ցուցանիշը 4.23% էր։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 27/04/23 դրությամբ՝ 386.43 դրամ), ապա բանկերի կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 53.06 մլն դոլար։

2023թ. հունվար-մարտին ծավալի ցուցանիշով ամենամեծ աճն արձանագրել է Ակբա բանկը՝ 5.37 մլրդ դրամ։ Տոկոսային ցուցանիշով նույնպես առաջատար է Ակբա բանկն է՝ +308.35%։

Share