ՆԱՎԹԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 18/07/09
Երեկ և այսօր գիշեր աշխարհի առաջատար հումքային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքում գրանցվել է նավթի գների աճ: Սույն աճը ԱՄՆ անշարժ-գույքի շուկայում արձանագրված դրական տեղաշարժերի հետևանք է:
Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 2.56%-ով և կազմել 65.38 դոլար մեկ բարելի դիմաց: Նյու-Յորքի NYMEX (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI տեսակի գինն աճել է 2.48%-ով և կազմել 63.56 դոլար մեկ բարելի դիմաց: