արտոնություններից օգտվող ընկերությունում
-
18:10 03/12ՀՀ օպերատորների բջջային կապից ստացված եկամուտները 2024թ. III եռամսյակում կազմել են մոտ 25.2 մլրդ ՀՀ դրամ
-
16:03 03/12Evocabank-ը ներգրավել է 5 մլն ԱՄՆ դոլար responsAbility-ից
-
15:37 03/12ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հաճախորդների սպասարկման «Պրիվիլեգիա» գոտիների ցանցը
-
15:31 03/12«Ոտքի կանգնելու կամքը»․ ֆիլմաշար՝ ԱրարատԲանկի ֆինանսավորմամբ
-
10:06 03/12Kinodaran, Yandex Plus և ИВИ. «UNLIM» 3900 դրամ/ամիս հետվճարային և 4500/30 օր կանխավճարային պլան
Աշխատավարձի հաշվիչը հնարավորություն է տալիս պարզ և մատչելի կերպով հաշվարկել աշխատավարձի չափը, հարկերը և այլ վճարների չափերը։
Հաշվիչի միջոցով կարելի է հաշվարկել և՛ մաքուր աշխատավարձը (հարկերից հետո)՝ նշելով գրանցված աշխատավարձի չափը, և՛ գրանցված աշխատավարձը (մինչ հարկումը)՝ նշելով մաքուր աշխատավարձը։
Եկամտային հարկի, Կուտակային կենսաթոշակային համակարգի սոցիալական վճարի, Զինծառայողների աջակցության հիմնադրամի դրոշմանիշային վճարի մասին տեղեկատվությունը տրվում է ինչպես թվային, այնպես էլ տեքստային տարբերակով, ինչը ֆինանսների բնագավառից հեռու օգտատերերի համար ավելի հասկանալի է։
Եկամտային Հարկ
2023թ.-ի հունվարի 1-ից եկամտային հարկի դրույքաչափը կազմում է 20%։
Նախկինում գործել են հետևյալ դրույքաչափերը. 2022թ՝ 21%, 2021թ՝ 22%, 2020թ՝ 23%, տեղի էր ունեցել համահարթեցում։
Հարկային արտոնություններից օգտվող ՏՏ ոլորտի լիցենզավորված ընկերությունների համար եկամտային հարկը կազմում է 10%:
Պարտադիր Կուտակային Կենսաթոշակային Համակարգ
Պարտադիր մասնակցություն - Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից` ծնված 1974թ. և դրանից հետո:
Կամավոր մասնակցություն - Մինչ 1974թ. ծնվածները, ինչպես նաև ինքնազբաղված անձինք` անկախ տարիքից:
2023թ. հունվարի 1-ից գործում են հետևյալ կարգավորումները
Պարտադիր մասնակիցների համար հաշվարկը հետևյալն է. պարտադիր կուտակային վճարի չափը կազմում է անձի բազային եկամտի 10%-ը.
• Եթե բազային եկամուտը 500,000 դրամից պակաս է, ապա 5% վճարվում է անձի, իսկ մյուս 5%-ը պետության կողմից:
• Եթե բազային եկամուտը գերազանցում է 500,000 դրամը, սակայն պակաս է նվազագույն (75,000 դրամ) աշխատավարձի 15-ապատիկից՝ 1,125,000 դրամ, ապա պետության կողմից վճարվում է 25,000 դրամ, իսկ մասնակցի կողմից բազային եկամտի 10%-25,000 դրամ։
• Եթե բազային եկամուտը գերազանցում է 1,125,000 դրամը, ապա պետության կողմից վճարվում է 25,000 դրամ, իսկ անձի կողմից` 87,500 դրամ:
Կուտակային համակարգին մինչև 2018թ. հուլիս ամիսը կամավոր միացած անձանց համար գործում են պարտադիր մասնակիցների համար նախատեսված պայմանները։ 2018թ.-ի հուլիսից համակարգին կամավոր միացած անձանց համար կուտակային վճարի չափը 5% է, եթե բազային եկամուտը չի գերազանցում 1,125,000 դրամը և 56,250 դրամ՝ եթե գերազանցում է։
ՀՀ օրենքը «կուտակային կենսաթոշակների մասին» 21.06.14 խմբ
ՀՀ օրենքը «կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին 25.06.2019
ԶԱՀ Դրոշմանիշային վճարներ
2021թ. հունվարի 1-ից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի դրոշմանիշային վճարները կատարվում են հետևյալ դրույքաչափերով.
Մինչև 100 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 1500 դրամ
100 001-ից մինչև 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 3000 դրամ
200 001-ից մինչև 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 5500 դրամ
500 001-ից մինչև 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 8500 դրամ
1 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում՝ 15 000 դրամ
Դրոշմանիշային վճարները փոխանցվում են Կենտրոնական Գանձապետարանում բացված 900005001186 հաշվեհամարին։ «Ստացող» դաշտում նշվում է՝ «Պետական Եկամուտների Կոմիտե», «Նպատակ» դաշտում՝ «Զինծառայողների Ապահովագրության Հիմնադրամ»