VOLKSWAGEN-Ը ՎԵՋԻՎԵՐՋՈ ԿԿԼԱՆԻ PORSCHE-ԻՆ
Գերմանական Der Spiegel պարբերականը գրում է, որ հուլիսի 23-ին կայանալիք բաժնետերերի ժողովի ընթացքում PORSCHE-ի բաժնետերերը վեջապես իրենց համաձայնությունը կտան Volkswagen-ի կողմից ընկերության կլանմանը:
Գերմանական պարբերականը գրում է, որ Porsche-ի համասեփականատերներ Պորշե և Պյեխ ընտանիքները համաձայնվել են կոնցեռնի բաժնետոմսերի 49.9%-ը 8 միլիարդ եվրոյով վաճառել Volkswagen-ին: Նշենք նաև, որ Volkswagen-ը հնարավարություն է ստանում հետագայում ձեռք բերել Porsche-ի բոլոր բաժնետոմսերը: Սույն գործարքից հետո Պորշե ընտանիքը կմարի իր բոլոր պարտքերը: