ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 21/07/09
Երեկ և այսօր գիշեր աշխարհի խոշոր հումքային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով նավթի գներն աճել են: Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում օգոստոսյան ֆյուչերսների գինը Brent տեսակի նավթի մեկ բարելի դիմաց աճել է 1,06 դոլարով կամ 1,62%-ով և կազմել 66,44 դոլար, իսկ Նոյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում օգոստոսյան ֆյուչերսների գինը WTI տեսակի նավթի մեկ բարելի դիմաց աճել է 0,42 դոլարով կամ 0,66%-ով և սահմանվել 63,98 դոլար: Առևտրային շրջանների արդյունքներով նավթի գների աճը պայմանավորված է խոշոր ընկերությունների եռամսյակային հաշվետվություններում հիմնական ֆինանսական ցուցանիշների աճով, ինչև, ըստ ներդրողների, կարող է հանգեցնել համաշխարհային շուկայում նավթի պահանջարկի աճի: