Տարածաշրջան

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
TEZ TOUR ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է
21/07/2009 14:59
Կիսվել

TEZ TOUR ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է

Թուրքիա և Եգիպտոս ոչ թանկ ուղևորությունների կազմակերպման մեջ մասնագիտացված Tez Tour տուրիստական ընկերությունը հրապարակել է իր գործունեության որոշ ֆինանսական ցուցանիշներ, որոնց համաձայն 2008թ. արդյունքներով ընկերության հասույթը կազմել է  շուրջ 1,9 մլրդ դոլար, իսկ շահույթը` 35 մլն դոլար: Այսպիսով, ընկերությունն իր գործունեությունից ստացված հասույթի մակարդակով գերազանցել է շուկայի առաջատարը համարվող «Ինտուրիստ» ընկերությանը, ում հասույթը հաշվետու տարվա ընթացքում կազմել էր 938,5 մլն դոլար, և մոտեցել եվրոպական խոշոր տուրիստական ընկերություններին:

Նշենք, որ Alkan Group ընկերությունը, ում պատկանում է Tez Tour տուրիստական ընկերությունը և Amara հյուրանոցային ցանցը, հրապարակել է 2008թ. ֆինանսական արդյունքները, որոնց համաձայն հաշվետու տարվա ընթացքում ընկերության համախառն հասույթն աճել է 78%-ով և կազմել 2,05 մլրդ դոլար, իսկ շահույթն աճել է 24%-ով և կազմել 62 մլն դոլար: Հաշվետու տարվա ընթացքում Tez Tour տուրիստական գործակալությունը և Amara հյուրանոցային ցանցը միասին սպասարկել են շուրջ 2 մլն մարդ: Նշենք նաև, որ Alkan Group-ը միավորում է 49 գրասենյակներ աշխարհի 17 երկրներում:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2