
ՌՈՒՍԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԾԱՎԱԼԸ ՆՎԱԶԵԼ Է 2 ԱՆԳԱՄ
Ռուսական Ռոսստատ վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009թ.-ի առաջին 5 ամսիների ընթացքում ռուսական մեծ և միջին ընկերությունների համախառն շահույթը մինչև հարկումը կազմել է 1.257 տրիլիոն ռուբլի, սույն թիվը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին զիջում է 48%-ով:
Վերոնշյալ ժամանակահատվածում ռուսական 34 հազար ընկերությունների շահույթը կազմել է 1.927 տրիլիոն ռուբլի, իսկ 21 հազար վնաս կրած ընկերությունների վնասներիհամախառն ծավալը կազմել է 669.6 միլիարդ ռուբլի: