Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – 2009Թ.ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՄՓՈՓ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
27/07/2009 17:11
Կիսվել

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – 2009Թ.ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՄՓՈՓ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

2009 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 300.4 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 347.5 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության կողմից ճշտված կիսամյակային ծրագրի համապատասխանաբար 91.9 և 90.4 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 33.4%-ով, ծախսերի գծով` 38.8%-ով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտները նվազել են 12.9%-ով կամ 44.4 մլրդ դրամով: Այն պայմանավորված է հարկերի ու տուրքերի նվազմամբ` 18.2%-ով կամ 51.8 մլրդ դրամով: Նույն ժամանակահատվածում պարտադիր սոցիալական ապահովության վճարները և այլ եկամուտներն աճել են համապատասխանաբար 1.2 մլրդ դրամով  2.6%-ով¤ և 3.9 մլրդ դրամով 30.4%-ով: Պաշտոնական դրամաշնորհները կազմել են ավելի քան 2.7 մլրդ դրամ` նախորդ տարվա 433.9 մլն դրամի դիմաց:

Պետական բյուջեի եկամուտների 77.6%-ը ձևավորվել է հարկերի և տուրքերի, 15.9%-ը` պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.6%-ը` այլ եկամուտների և 0.9%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաև պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 8 մլրդ դրամ` նախորդ տարվա 7.6 մլրդ դրամի դիմաց:

2009 թվականի առաջին կիսամյակի ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 233.1 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր` 90.4%-ով կատարելով կիսամյակային ճշտված ծրագիրը և 31.8%-ով` տարեկան ծրագիրը:

Հարկերի ու տուրքերի 44.9%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է շուրջ 104.8 մլրդ դրամ և 26%-ով կամ 36.9 մլրդ դրամով զիջել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից ավելի քան 70.6 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, շուրջ 34.2 մլրդ դրամը` ապրանքների և ծառայությունների ներքին շրջանառությունից: Ընդ որում, նվազել են և ներմուծումից, և ներքին շրջանառությունից ստացվող գումարները:

Պետական բյուջեի հարկերի ու տուրքերի 8.2%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին կազմելով շուրջ 19.1 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է 12.6 մլրդ դրամ, որից 5.9 մլրդ դրամը` բենզինի և դիզելային վառելիքի, 5 մլրդ դրամը ծխախոտի ներմուծման հարկումից: Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից պետական բյուջեի մուտքերը կազմել են ավելի քան 6.4 մլրդ դրամ, որից 3.6 մլրդ դրամը ստացվել է ներքին արտադրության ծխախոտի իրացումից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ակցիզային հարկը նվազել է 8.6%-ով կամ 1.8 մլրդ դրամով: Ընդ որում, առավելապես նվազել են հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված մուտքերը:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի հարկերի ու տուրքերի 19.4% ն ապահովվել է շահութահարկի հաշվին  կազմելով շուրջ 45.3 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ շահութահարկի մուտքերը նվազել են 2.7%-ով կամ 1.3 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է ոչ պետական ձեռնարկությունների և ոչ ռեզիդենտների կողմից վճարված շահութահարկի նվազմամբ: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ զգալի աճ է արձանագրվել ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից վճարված շահութահարկի գծով` 47.9% կամ 2.3 մլրդ դրամ: Ավելացել են նաև պետական ձեռնարկությունների կողմից վճարված, մեկ տոկոս դրույքաչափով, ինչպես նաև ոչ ռեզիդենտից աղբյուրի մոտ վճարված շահութահարկի մուտքերը` համապատասխանաբար 17.9, 11.9 և 55. 3 տոկոսով:

2009 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 26.8 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի ու տուրքերի 11.5% ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամտահարկի մուտքերն աճել են 12.6% ով կամ 3 մլրդ դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում մաքսատուրքը կազմել է ավելի քան 11.8 մլրդ դրամ 23.3%-ով կամ 3.6 մլրդ դրամով զիջելով 2008 թվականի նույն ցուցանիշը և ապահովելով պետական բյուջեի հարկերի ու տուրքերի 5.1%-ը:

Պետական տուրքի գծով պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 8.3 մլրդ դրամ կամ առաջին կիսամյակում ծրագրված մուտքերի 77.9%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական տուրքը նվազել է 16.2%-ով կամ 1.6 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ՀՀ-ից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի, պետական գրանցման և լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար գանձվող տուրքերի նվազմամբ:

Հաշվետու ժամանակահատվածում գործունեության առանձին տեսակներից գանձված հաստատագրված վճարները կազմել են ավելի քան 10.9 մլրդ դրամ` 21.7%-ով կամ 1.9 մլրդ դրամով գերազանցելով 2008 թվականի համապատասխան ցուցանիշը: Աճը հիմնականում պայմանավորված է խաղատների գործունեության կազմակերպման, դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման, տրանսպորտային միջոցների ազալցման, hանրային սննդի ոլորտում գործունեության իրականացման և առևտրի իրականացման վայր կազմակերպելու համար գանձվող հաստատագրված վճարների աճով:

Պարզեցված հարկից հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել 382.8 մլն դրամ, որը 88.3%-ով զիջել է նախորդ տարվա նույն ցուցանիշը` պայմանավորված 2009 թվականի հունվարի 1 ից «Պարզեցված հարկի մասին ՀՀ օրենքիգ ործողության դադարեցմամբ:

2009 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 2.2 մլրդ դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերը նվազել են 47.7%-ով կամ 2 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված օգտակար հանածոների արդյունահանման, այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու և ՀՀ ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար գանձվող բնապահպանական վճարների նվազմամբ:

Հաշվետու ժամանակահատվածում այլ հարկերից պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 3.6 մլրդ դրամ: Մասնավորապես` 137.4 մլն դրամ է կազմել  «Կոնցեսիայի մասին » ՀՀ օրենքով սահմանված կոնցեսիոն վճարը, 1.3 մլրդ դրամ` ճանապարհային վճարները, 413.6 մլն դրամ` հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, 608.3 մլն դրամ` հարկային օրենսդրությունը խախտելու համար «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված տույժե  րւտուգանքները, 467.2 մլն դրամ` ՀՀ հարկային մարմինների կողմից ՀՀ պետական կառավարման մարմիններում և պետական հիմնարկներում կատարված ստուգումների և վերստուգումների արդյունքում առաջադրված լրացուցիչ հարկային և մաքսային պարտավորությունները և 711 մլն դրամ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այլ հարկերը նվազել են 65%-ով կամ 6.7 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է նախ այն հանգամանքով, որ ընթացիկ տարում «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքով սահմանված ռոյալթիի գծով վճարումներ չեն կատարվել, ինչպես նաև կոնցեսիոն վճարի և ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման վճարի նվազմամբ:

Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով բյուջետային եկամուտները կազմել են ավելի քան 47.8 մլրդ դրամ և կիսամյակային ծրագիրն ապահովել 95.8%-ով: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պարտադիր սոցիալական ապահովության վճարներն աճել են 2.6%-ով կամ 1.2 մլրդ դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում ստացվել են ավելի քան 2.7 մլրդ դրամի պաշտոնական դրամաշնորհներ և 92.4%-ով ապահովել կիսամյակային ծրագրային ցուցանիշը: Նշված գումարից շուրջ 1.3 մլրդ դրամը ստացվել է Եվրոպական հարևանության շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման համար, շուրջ 1.2 մլրդ դրամը` Եվրամիության պարենային ծրագրի շրջանակներում, 120 մլն դրամը` «Պարենային արտադրության աճ» ծրագրի շրջանակներում Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված ապրանքանյութական արժեքների դրամայնացումից, իսկ 148 մլն դրամը մուտքագրվել է պետական հիմնարկների արտաբյուջետային հաշիվներին` նրանց կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսավորման համար:

Պետական բյուջեի այլ եկամուտները 2009 թվականի առաջին կիսամյակում կազմել են շուրջ 16.8 մլրդ դրամ և 5.6%-ով գերազանցել կիսամյակային ծրագրային ցուցանիշը: Ընդ որում, գրեթե բոլոր եկամտատեսակների գծով արձանագրվել է ծրագրի գերազանցում: Մասնավորապես` իրավախախտումների համար գործադիր, դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից նախատեսված 2.3 մլրդ դրամի դիմաց ստացվել են շուրջ 2.7 մլրդ դրամի մուտքեր, ռեզիդենտներին պետության տրամադրած վարկերի օգտագործման տոկոսավճարների գծով նախատեսված 106.3 մլն դրամի դիմաց ստացվել է ավելի քան 454.2 մլն դրամ, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերի գծով նախատեսված 60 մլն դրամի դիմաց ստացվել է 214.4 մլն դրամ, բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների գծով նախատեսված 1.5 մլրդ դրամի դիմաց ստացվել է 1.6 մլրդ դրամ: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտներն աճել են 30.4%-ով կամ 3.9 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է ռադիոհաճախականության օգտագործման վճարի և իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից մուտքերի աճով, ինչպես նաև ՀՀ շարժական կապի գլոբալ համակարգի ծառայությունների մատուցման 3-րդ օպերատորի մրցույթի հաղթողի կողմից կատարված վճարումներով:

2009 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 347.5 մլրդ դրամի ծախսեր, որից 6.5 մլրդ դրամը` պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին: Մասնավորապես` 321.1 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 26.4 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի ծախսերն ավելացել են 6.0%-ով կամ 19.7 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակների, պայմանագրային ծառայությունների ձեռքբերման, նպաստների և աշխատավարձի ծախսերի աճով:

Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են շուրջ 321.1 մլրդ դրամ` 93.2%-ով կատարելով կիսամյակային ծրագիրը: Ընթացիկ ծախսերից 30.6 մլրդ դրամն ուղղվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, 2.2 մլրդ դրամ` պարտադիր սոցիալական ապահովության վճարներին, որոնց առաջին կիսամյակի կատարողականը կազմել է համապատասխանաբար 92.2% և 85.8%: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված ծախսերն ավելացել են համապատասխանաբար 18.9% ով և 0.4%-ով: Ծառայությունների և ապրանքների ձեռքբերմանը պետական բյուջեից հատկացվել է 66.4 մլրդ դրամ` 14.1%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը և ապահովելով առաջին կիսամյակի ծրագրի 93.1% կատարողական: Հաշվետու ժամանակահատվածում 5.9 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով ծրագրի 85.9%-ը: Մասնավորապես` նշված գումարից 4.2 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 1.7 մլն դրամը  արտաքին պարտքի սպասարկմանը: 2008 թվականի առաջին կիսամյակի համեմատ պետական պարտքի սպասարկման ծախսերն աճել են 11.4%-ով կամ 606.6 մլն դրամով, որը պայմանավորված է ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով: Պետական բյուջեից տրամադրված սուբսիդիաների գումարը կազմել է ավելի քան 8.5 մլրդ դրամ, որն ապահովել է ծրագրի 96.2% կատարողական և 16%-ով զիջել նախորդ տարվա նույն ցուցանիշը: Հաշվետու ժամանակահատվածի պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 10.8%-ը կամ 34.7 մլրդ դրամ կազմել են դրամաշնորհները, որից 13.7 մլրդ դրամը տրամադրվել է համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաների ֆինանսավորմանը` ամբողջությամբ ապահովելով ծրագրի կատարումը: Դրամաշնորհների կիսամյակային ծրագիրն ընդհանուր առմամբ կատարվել է 90.5%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 36.5%-ն ուղղվել է սոցիալական նպաստներին և կենսաթոշակներին, որոնք կազմել են 117.2 մլրդ դրամ կամ ծրագրի 96.8%-ը: Մասնավորապես` 87.4 մլրդ դրամ տրամադրվել  է կենսաթոշակներին, 29.8 մլրդ դրամ` նպաստներին: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կենսաթոշակների գծով բյուջեի ծախսերն աճել են 13.5% ով, իսկ նպաստներինը` 22.4%-ով:

2009 թվականի հունվար-հունիս ամիսներին պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները կազմել են 26.4 մլրդ դրամ, այդ թվում` շուրջ 32.4 մլրդ դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը և 6 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը նվազել են 13.6%-ով կամ 5.1 մլրդ դրամով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը` 13.2%-ով կամ 911.5 մլն դրամով:

2009 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ պետական բյուջեն  առանց արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային վարկային ծրագրերի շրջանակներում ներգրավված միջոցների կատարվել է 47 մլրդ դրամ պակասուրդով` կազմելով առաջին կիսամյակի ծրագրի 81.6%-ը: Ընդ որում, ներքին աղբյուրների գծով արձանագրվել է հավելուրդ 118.6 մլրդ դրամի չափով` նախատեսված 108 մլրդ դրամի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8.4 մլրդ դրամի դիմաց: Նույն ժամանակահատվածում ամբողջությամբ ապահովվել է ֆինանսավորման արտաքին աղբյուրների ծրագրված ցուցանիշը` կազմելով 165.6 մլրդ դրամ: Նշենք, որ նախորդ տարվա առաջին կիսամյակում ֆինանսավորման արտաքին աղբյուրների գծով արձանագրվել էր 8.8 մլրդ դրամ հավելուրդ:

Պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրներում շուրջ 8.0 մլրդ դրամ են կազմել փոխառու միջոցներից զուտ մուտքերը: Մասնավորապես` 8.6 մլրդ դրամ են կազմել գանձապետական պարտատոմսերի թողարկումից զուտ մուտքերը: Ընթացիկ տարում շարունակվել է ՀՀ ներքին շահող փոխառության պարտատոմսերի հետգնման գործընթացը, որը կազմել է 594.8 հազար դրամ: Մուրհակների մարման նպատակով նախատեսված 61.5 մլն դրամի վճարումներն ամբողջությամբ կատարվել են: Առաջին կիսամյակում 607.4 մլն դրամ ուղղվել է «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ից ստացված վարկի մարմանը: Պետական բյուջեի պակասուրդի ներքին ֆինանսական ակտիվները կազմել են  126.6 մլրդ դրամ կամ ծրագրի 114.6%-ը: Մասնավորապես` 3.9 մլրդ դրամ է կազմել ներքին վարկավորումը, որից 3.0 մլրդ դրամը տրամադրվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին: 69.1 մլն դրամի արտոնյալ վարկեր են տրամադրվել բռնադատված քաղաքացիներին` անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու նպատակով: Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված պետական վարկի հաշվին 684 մլն դրամի բյուջետային վարկեր են հատկացվել  «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմա նազգային կենտրոն» հիմնադրամին: 70 մլն դրամ ուղղվել է «Կանազ» ԲԲԸ-ի ֆինանսական պարտավորությունների մարմանը: Առաջին կիսամյակում շուրջ 4.1 մլրդ դրամ բյուջե է մուտքագրվել տրամադրված վարկերի վերադարձից, որից 3 մլրդ դրամը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ  ՓԲԸ ի կողմից: Անցած ժամանակահատվածում ավելի քան 126.8 մլրդ դրամով ավելացել են ազատ բյուջետային միջոցները` կազմելով կիսամյակային ծրագրի 116.1%-ը: Ազատ բյուջետային միջոցների ավելացումը պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված 185 մլրդ դրամ պետական վարկի միջոցները ներդրվել են գանձապետարանում բացված կայունացման դեպոզիտային հաշվին, որից առաջին կիսամյակում օգտագործվել է 9.6 մլրդ դրամը:

2009 թվականի թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման արտաքին աղբյուրները կազմել են ավելի քան 165.6 մլրդ դրամ կամ նախատեսվածի 100.1%-ը: Մասնավորապես` 181.9 մլրդ դրամ են կազմել փոխառու միջոցները, 16.3 մլրդ դրամ` ֆինանսական ակտիվները: Առաջին կիսամյակում ՌԴ կառավարության կողմից տրամադրվել է 185.1 մլրդ դրամ պետական վարկ: Արտաքին պարտավորությունների մարմանն ուղղվել է ավելի քան 3.1 մլրդ դրամ, որից 2.1 մլրդ դրամ հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 110.6 մլն դրամ` Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 349.5 մլն դրամ` ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը, 17.2 մլն դրամ` ԱԷԿ-ի վառելիքի չոր պահպանման համակարգի ծրագրի գծով Ֆրանսիայի նկատմամբ պարտքի մարմանը, 427.5 մլն դրամ` էլեկտրաէներիայի հաղորդման և բաշխման համակարգի ծրագրի գծով Ճապոնիայի նկատմամբ պարտքի մարմանը և շուրջ 91.3 մլն դրամ` բարձր լարման ցանցերի համակարգերի վերանորոգման ծրագրի գծով Գերմանիայի Դաշնության նկատմամբ պարտավորությունների մարմանը:

Արտաքին ֆինանսական ակտիվները, ինչպես նշվեց, կազմել են -16.3 մլրդ դրամ: Մասնավորապես` 16.2 մլրդ դրամ միջպետական վարկ է տրամադրվել ԼՂՀ-ին: Վրաստանին ՀՀ տրամադրած միջպետական վարկի գծով կատարվել է 29.5 մլն դրամի վճարում: Այն 2008 թվականի պարտավորությունն է, որը Վրաստանի կողմից վճարվել է սահմանված ժամանակացույցին համապատասխան` 2008 թվականի դեկտեմբերին, սակայն միասնական գանձապետական հաշվին մուտքագրվել է 2009 թվականի հունվարին: Միջազգային ֆինանսական կազմակերպություններին ՀՀ անդամակցության գծով պարտավորությունների կատարմանն ուղղվել է 99.2 մլն դրամ:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90