ՃԳՆԱԺԱՄԻ ԵՐԿՐՈՐԴ ԱԼԻՔԸ ԿԱՄ ՀԱՄԱՏԱՐԱԾ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Նավթային, մետալուրգիական, ֆինանսական և այլ ոլորտներում գործող ռուսական ընկերությունների գերակշիռ մասը ներկա դրությամբ կուտակել է պարտավորությունների զգալի ծավալ: Այս ընկերությունների պարտքերը կազմում են միլիարդավոր ռուբլիներ, իսկ թե երբ և ինչպես այդ պարտքերը կմարվեն, դեռևս պարզ չէ: Վերլուծաբաններն այս պայմաններում կանխատեսում են ընկերությունների համատարած սննկացում, որը կարող է սկսվել արդեն հաջորդ տարի: Նշենք նաև, որ ներկա դրությամբ բանկների նկատմամբ առավել մեծ պարտավորություններ ունեն շինարարության և էներգետիկայի ոլորտում գործող ռուսական ընկերությունները, որոնք համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում մշակում և իրականացնում են վերակառուցման ծրագրեր, որոնք հնարավորություն կտա հաղթահարել անվճարունակությունը և առանց սննկացման գործընթաց սկսելու մարել պարտավորությունները: