ՀՀ ԱՎԾ – ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽԱՌՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 2,5%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ-ում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 2,5%-ով և կազմել 123493.4 մլն ՀՀ դրամ, ընդ որում միայն հունիս ամսվա ընթացքում մայիս ամսվա համեմատությամբ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է շուրջ 61,4%-ով: Հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին եռամսյակում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 5,1%-ով և կազմել 39579.9 մլն ՀՀ դրամ, իսկ ամսական կտրվածքով գյուղատնտեսության արտադրանքի ծավալի առավելագույն անկում` շուրջ 67,9%, գրանցվել է հունվարին: