«ԳԱԶՊՐՈՄ ՆԱՎԹ» ԲԲԸ-Ի ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 2,3 ԱՆԳԱՄ
Ռուսական «Գազպրոմ նավթ» ԲԲԸ-ի հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 2,3 անգամ և կազմել 26,359 մլրդ ռուբլի: Նշենք, որ 2008թ. առաջին կիսամյակում ընկերության շահույթը կազմել էր 61,891 մլրդ ռուբլի: Հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում ընկերության զուտ շահույթը կազմել է 18,457 մլրդ ռուբլի, որը 2,3 անգամ գերազանցում է առաջին եռամսյակում գրանցված մակարդակը: