«ԳԱԶՊՐՈՄ»-Ը ԿԵՍ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՈՐՑՐԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ 40%-ՈՎ
Ռուսական խոշորագույն «Գազպրոմ» ընկերության հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 40,8%-ով և կազմել 169,039 մլրդ ռուբլի: Նշենք, որ 2009թ. հունվար-հունիս ամիսների արդյունքներով ընկերության զուտ շահույթը կազմել էր 285,704 մլրդ ռուբլի:
Հրապարակած տվյալների համաձայն այս տարվա երկրորդ եռամսյակում առաջին եռամսյակի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 4,1 անգամ և կազմել 135,995 մլրդ ռուբլի, որը մեծապես պայմանավորված է հաշվետու եռամսյակում փոխարժեքների տատանումներից ստացված եկամուտների աճով: