ՅՈՒՆԻԲԱՆԿ – ԱՎՏՈՎԱՐԿԱՎՈՐՈՒՄ ԱՐԴԵՆ ՀՀ ԴՐԱՄՈՎ
«Յունիբանկից» տեղեկացնում են, որ հաշվի առնելով բնակչության պահանջարկն ազգային արժույթով վարկավորման նկատմամբ, բանկը հայտարարում է ՀՀ դրամով ավտովարկավորման նոր ծրագրի մեկնարկման մասին: Ծրագրի շրջանակներում վարկերը տրամադրվում են առաջնային շուկայում ավտոմեքենաներ ձեռք բերելու համար: Վարկերի տրամադրման պայմանները հետեւյալն են. առավելագույն գումարը` 7 մլն դրամ, մարման ժամկետը` 60 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 15%, նվազագույն կանխավճարը` 20%: Եթե վարկառուն կատարում է ավելի քան 40% կանխավճար, ապա տարեկան տոկոսադրույքը սահմանվում է 14%: Վարկառուին ընձեռվում է վարկի գումարի վաղաժամկետ մարման հնարավորություն` առանց տույժերի կիրառման: