Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ «ՎԱՆԱՁՈՐ ՔԻՄՊՐՈՄ»-Ը ԿՍԿՍԻ ԱՐՏԱԴՐԵԼ ԿԱՐԲԱՄԻՏ
04/08/2009 18:03
Կիսվել

ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ «ՎԱՆԱՁՈՐ ՔԻՄՊՐՈՄ»-Ը ԿՍԿՍԻ ԱՐՏԱԴՐԵԼ ԿԱՐԲԱՄԻՏ

Հանրապետության հողերի բերրիությունը բարձրացնելու, ցանքերին անհրաժեշտ պարարտանյութերի քանակն ապահովելու նպատակով առաջիկայում «Վանաձոր քիմպրոմ» գործարանը կարտադրի կարբամիտ: Այսօր այս մասին լրագրողներին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերսաիմ Ալավերդյանը` նաեւ տեղեկացնելով, որ բացի դրանից նախատեսվել է Հայաստան ներկրել նաեւ անհրաժեշտ քանակությամբ ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութեր:

Գ. Ալավերդյանի խոսքով` հանրապետությունում արդեն սկսվել է նաեւ հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը. շուրջ 170 հազար հա ցանքատարածքներից սպասվում է 400-410 հազար տոննա համախառն հացահատիկ: Մինչ օրս հնձվել է 40-50 հազար հա տարածք, որի մեկ հա-ից ստացված հացահատիկը չի գերանցում  22 ցենտերը: Բերքահավաքը վերահսկելու, բերքը ժանանակին անկորուստ հավաքելու համար մարզպետարններում ստեղծվել-գործում են համապատախան հանձնաժողովներ: Նրանք միաժամանակ ուսումնասիրում են վերջին ամսում կարկտահարությանից տուժած տնտեսությունների ցանքերը` վնասները ճշտելու եւ նախարարություն ներկայացնելու համար: Ըստ Գ. Ալավերդյանի ՀՀ կառավարությունում արդեն քննարկվել են բնական աղետից տուժած Արագածոտնի, Արմավիրի, Արարատի համայնքների խնդիրները եւ կհատկացվեն պարարտանյութ, սերմացու: Նախարարի խոսքերով, չնայած եղանակային  պայմանները նպաստավոր չեն, սակայն նախանշված բերքը ժանանակին եւ անկորստ կհավաքվի:
Ըստ Գ. Ալավերդյանի, գալիք տարիների հացահատիկի սորտաթարմացումն ապահովելու եւ ցորենի ինքնաբավության ծրագրին աջակցելու նպատակով նախարարությունը  պայմանագիր է կնքել ԱՊՀ սերմնաբուծական ասոցացիայի  եւ ՌԴ Ստավրոպոլի երկրամասի սերմնագործարանի հետ, որոնք խոստացել Հայաստանին տրամադրել 5000 տ սուպերէլիտային 15-20 տեսակ ցորեն: Նշված քանակը, որը կտրամադրվի հանրապետության սերմնաբուծական տնտեսություններին (զբաղեցնելով 15-16 հազար հա) հետագա տարիներին կշրջանացվի հանրապետությունում:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01