ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՎԱՆԱՎՈՐԵԼ Է 9-ԱՄՅԱ ԱՂՋԿԱ ԲՈՒԺՈՒՄԸ
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ «Ապրիր հպարտ» բարեգործական ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Երևանի վերջույթների երկարացման և վերականգնման կենտրոնի (YCLLR) կողմից՝ Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարությունը որոշում է կայացրել ֆինանսավորել 9-ամյա Լիանա Հովակիմյանի վիրահատությունը:
Վիրաբույժ Արշակ Միրզոյանի հավաստիացմամբ՝ հունիսի 29-ին անցկացված «Շանց-Իլիզարովի վիրահատության» արդյունքում երեխան, որն ի ծնե տառապում էր կոնքի ազդրի հոդախախտումով, այժմ լիովին բուժված է: «Վիրահատությունը հաջող անցավ, և արդեն շուտով երեխան կսկսի քայլել՝ իրեն լիարժեք մարդ զգալով», – ասում է Արշակ Միրզոյանը: