Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻՆ ԲՆԱԿԱՐԱՆ Է ՆՎԻՐԵԼ
24/08/2009 17:42
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻՆ ԲՆԱԿԱՐԱՆ Է ՆՎԻՐԵԼ

ՀՀ Նախագահի նստավայրից տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանն օգոստոսի 23-ին Ջերմուկում ներկա է գտնվել Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին նվիրված`ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» «Ջերմուկ-2009» մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը:

Ողջունելով շախմատիստներին ու հանդիսության ներկաներին` Նախագահ Սարգսյանն ասել է. «Այսօր մենք ավարտեցինք ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարի ջերմուկյան փուլը: Կյանքում նույնիսկ ամենահետաքրքիր ու հաճելի պահերն ունենում են իրենց ավարտը:

Ուրախ եմ, որ Ջերմուկում ծավալվեց համառ ու լարված պայքար: Վստահ եմ, որ մասնագետները դեռեւս տեւական ժամանակ կվերլուծեն խաղացված պարտիաները, կտան իրենց գնահատականը, բայց առաջին տպավորությունն այնպիսին է, որ հետաքրքիր մրցաշար էր:

Այս մրցաշարը շախմատային տոն էր ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ աշխարհի շախմատասեր հասարակայնության համար: Ինչպես ասվեց, ողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ հետեւում էին առաջնության ընթացքին: Շնորհակալություն եմ հայտնում ՖԻԴԵ-ին, անձամբ պարոն Իլյումժինովին, այստեղ ներկա ՖԻԴԵ-ի ղեկավարությանը` համագործակցության համար: Հաճույքով պետք է ասեմ, որ վերջին տարիներին մենք շատ արդյունավետ աշխատում ենք ՖԻԴԵ-ի հետ եւ պատրաստ ենք համագործակցության մակարդակը բարձրացնել:

Երախտագիտություն եմ հայտնում մրցաշարի մասնակից հիանալի շախմատիստներին, ովքեր իրենց գեղեցիկ խաղով շուք հաղորդեցին այս առաջնությանը: Շնորհակալ եմ նաեւ գլխավոր մրցավարին, մրցավարներին, կազմակերպիչներին, բոլոր նրանց, ովքեր աջակցեցին պատշաճ մակարդակով անցկացնել մրցաշարը: Մեզ բոլորիս միավորել եւ միավորում է մի բան` սերը դեպի շախմատը, եւ այդ միավորումը միշտ էլ տալիս է ցանկալի արդյունք:

Հրաժեշտից առաջ ցանկանում եմ հաջողություն մաղթել մեր ուժեղագույն գրոսմայստերներին, շախմատիստներին: Այն, ինչ նրանց չհաջողվեց իրականացնել Ջերմուկում, թող հաջողվի հետագայում: Վստա՛հ եմ, ձեր լավագույն պարտիաները դեռեւս առջեւում են: Դուք պարտավո՛ր եք ուրախացնել մեզ բոլորիս. ցուցադրել գեղեցիկ խաղ, որովհետեւ առանց գեղեցիկ շախմատի աշխարհում մի բան, այնուամենայնիվ, պակաս կլիներ. մենք հոգեպես ավելի աղքատ կլինեինք:

Սրտանց շնորհավորում եմ մրցաշարի հաղթողին` Վասիլի Իվանչուկին լավ հաղթանակի համար եւ բոլորիդ հաջողություն եմ մաղթում:

Ես երջանիկ եմ, որ մենք կարողացանք աշխարհի ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ պատվել մեծ հայորդուն` Տիգրան Պետրոսյանին: Սա նաեւ նրա տոնն է, նրա երազանքների ու իդեալների տոնը: Մենք առանց Տիգրան Պետրոսյանի չէինք կարող ունենալ այսօրվա շախմատային Հայաստանը: Փառք Տիգրան Պետրոսյանին, եւ ես խոնարհվում եմ նրա լուսավոր հիշատակի առջեւ»:

Այնուհետեւ Հանրապետության Նախագահը, Տիգրան Պետրոսյանի որդին` Վարդան Պետրոսյանը եւ ՖԻԴԵ-ի ղեկավարները հուշանվերներ ու պարգեւներ են հանձնել ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» «Ջերմուկ-2009» մրցաշարի առաջին երեք մրցանակակիրներին:

Հանդիսության մասնակիցները ջերմորեն շնորհավորել են «Գրան Պրի»-ի հաղթող Լեւոն Արոնյանին. Ջերմուկի մրցաշարից հետո նա ընդհանուր արդյունքներով անհասանելի է դարձել մյուս մրցակիցների համար եւ իրավունք ստացել մասնակցել շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին:

Երկրի ղեկավարը եւս ջերմորեն շնորհավորել է Լեւոն Արոնյանին եւ Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի կողմից նրան որպես պարգեւ հանձնել է Երեւան քաղաքի կենտրոնի նորակառույց շենքերից մեկում բնակարան ձեռք բերելու իրավունքը հաստատող սեփականության վկայական: Նախագահը համոզմունք է հայտնել, որ Լեւոն Արոնյանի հաջողությունները դեռեւ առջեւում են:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85