ՌՈՒՍԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԽԱՌՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է 1,6 ՏՐԻԼԻՈՆ ՌՈՒԲԼԻ
Ռուսաստանի Տնտեսական զարգացման նախարարության հրապարակած հետազոտական տվյալների համաձայն ռուսական ընկերությունների համախառն շահույթն այս տարվա հունվար-հուլիս ամիսների արդյունքներով կազմել է 1,629 տրիլիոն ռուբլի: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է ավելի քան 51%-ով:
Նշենք, որ նախարարության ամենամսյա հետազորության ընթացքում չեն դիտարկվել փոքր ձեռնարկությունների, ինչպես նաև ֆինանսական ոլորտում գործող ապահովագրական ընկերությունների, բանկերի և բյուջետային կազմակերպությունների տվյալները:
Նախարարության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին յոթ ամիսների ընթացքում վնասով աշխատած ընկերությունների տեսակարար կշիռը հետազոտության ընթացքում դիտարկված ընկերությունների ընդհանուր թվաքանակում կազմել է 35,5%, որը նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատությամբ աճել է շուրջ 6,1%-ով: