
ԸՆՏՐՎԵԼ Է «ՌՈՍԱՎՏՈ» ՀՈԼԴԻՆԳԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Նոր կազմավորված ռուսական «Ռոսավտո» («Росавто») հոլդինգի տնօրենների խորհուրդը կղեկավարի «Ростехнологии» պետական ընկերության նախագահ Սերգեյ Չեմեզովը: Հիշեցնենք, որ նոր կազմավորված հոլդինգին են փոխանցվել «Ավտովազ» («АвтоВАЗ»), «Կամազ» («КамАЗ») և «Ավտոդիզել» («Автодизель») ընկերությունների արժեթղթերի համապտասխանաբար 25%-ը, 37.8%-ը և 30%-ը:
Նոր կազմավորված հոլդինգի կազմակերպական կառուցվածքը և հիմնական գործառնությունները նախատեսվում է քննարկել առաջիկա ամսվա ընթացքում` պետական հանձնաժողովի նիստի ժամանակ: