
RAMBLER MEDIA ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՐԱԾ ՎՆԱՍԸ ԿԱԶՄԵԼ Է 23 ՄԼՆ ՌՈՒԲԼԻ
Rambler Media ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն 2009թ. առաջին կիսամյակում ընկերության կրած զուտ վնասը կազմել է 23 մլն ռուբլի, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունն ապահովել էր 18 մլն ռուբլի զուտ շահույթ: Ընկերության հրապարակած տվյալների համաձայն հաշվետու կիսամյակում հիմնական ֆինանսական ցուցանիշների անկումը պայմանավորած է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում գովազդային պատվերների ընդհանուր ծավալի անկմամբ: Նշենք նաև, որ հաշվետու կիսամյակում ընկերության հասույթը կրճատվել է 18%-ով և կազմել 1,019 մլրդ ռուբլի: