NOKIA-Ն ՍՏԵՂԾԵԼ Է ԴՐԱՄԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ
Բջջային հեռախոսներ արտադրող Nokia ընկերությունը հայտարարել է դրամային փոխանցումների նոր Nokia Money համակարգի ստեղծման մասին: Ընկերության հրապարակած հայտարարության համաձայն այս նոր ծառայությունը հնարավորություն կտա բջջային հեռախոսների սեփականատերերին դրամային փոխանցումներ իրականացնել ցանկացած բաժանորդի հաշվին` նշելով համապատասխան հեռախոսահամարը, ինչպես նաև վճարել ծառայությունների և ապրանքների դիմաց և իրականացնել կոմունալ վճարումներ: Դրամային փոխանցումների այս նոր համակարգից կարող են օգտվել բջջային կապի բոլոր օպերատորների բաժանորդները: Նշենք, որ այս ծառայությունը կսկսի գործել արդեն 2010 թվականից, սակայն դեռևս չի պարզաբանվում, թե հատկապես որ շուկաներում և երկրներում այս համակարգը կներդրվի առաջնահերթ: