ՀՆԴԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿԿԱՌՈՒՑԻ ՑԵՄԵՆՏԻ ՆՈՐ ԳՈՐԾԱՐԱՆ
Հնդկական Pioneer Cement Industries ընկերությունը աճուրդում ձեռք է բերել Վրաստանի Մարնեուլյան շրջանում հանքավայրի շահագործման իրավունք և մտադիր է կառուցել ցեմենտի արտադրության նոր գործարան: Փորձագետների գնահատմամբ գործարանի կառուցման համար կպահանջվի շուրջ 150 մլն դոլար: Նախնական հաշվարկների համաձայն գործարան կապահովի 350 նոր աշխատատեղ: Նշենք նաև, որ ներկա դրությամբ Pioneer Cement Industries ընկերությունը հանդիսանում է Մերձավոր Արևելքում ներդրումային ծրագրեր իրականացնող գերխոշոր ընկերություն: