«ԱՐՄԱՎԻԱ»-ն ՀԱՄԱԼՐՈՒՄ Է ԻՐ ՊԱՐԿԸ «ՍՈՒՊԵՐՋԵԹ-100» ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐՈՎ
Այս տարեվերջին «Արմավիա» ազգային ավիաընկերության պարկը համալրված կլինի երկու «Սուպերջեթ-100» ուղեւորատար ինքնաթիռներով: Դրանք նախատեսված են բարձրլեռնային եւ վատ եղանակային պայմանների համար: Այդ ինքնաթիռներից առաջինը Հայաստանում կլինի արդեն մոտ ժամանակներս` մինչեւ սեպտեմբերի երկրորդ կեսը:
«Սուպերջեթ»-ն արտադրվում է «Սուխոյ» հոլդինգի կողմից: Այդպիսի ինքնաթիռ «Արմավիա»-ն շահագործում է առաջին անգամ: Ազգային ավիափոխադրողի պարկը նախատեսվում է համալրվել մի շարք այլ նոր ինքնաթիռներով եւս: