FITCH RATINGS-Ը ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՄԵԿ ԱՍՏԻՃԱՆՈՎ
Fitch Ratings վարկանիշային գործակալությունը Վրաստանի վարկանիշը բարձրացրել է մեկ աստիճանով և այժմ այն սահմանվում է B մակարդակում: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին: Նա նշել է, որ Fitch Ratings գործակալությունն ուսումնասիրել է վերջին վեց ամիսների ընթացքում տարբեր երկրների մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների դինամիկան և այդ հետազոտությունների հիման վրա բարձրացրելՎրաստանի վարկային վարկանիշը:Վարչապետի կարծիքով վարկանիշի բարձրացումը կնպաստի ներդրումային լրացուցիչ միջոցների ներգրավմանը և բիզնեսի զարգացմանը: