Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՏԱԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ ԲՐՈՒՆՈ ՍԿԱՊԻՆԻԻՆ
28/08/2009 10:54
Կիսվել

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՏԱԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ ԲՐՈՒՆՈ ՍԿԱՊԻՆԻԻՆ

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 26-ին նախարար Ներսես Երիցյանն ընդունել է Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին:

Ներսես Երիցյանը ողջունել և շնորհավորել է Բրունո Սկապինիին` Հայաստանում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը ստանձնելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Իտալիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել էկոնոմիկայի նախարարին ընդունելության համար և վստահեցրել որ իր գործունեությամբ փորձելու է առավելագույնս նպաստել հայ-իտալական թե′ քաղաքական և թե′ տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա փոխշահավետ համագործակցության հնարավորությունները:

Ներսես Երիցյանը նշել է, որ Հայաստանը Եվրամիության հետ իր հարաբերւթյունների ընդլայնման փուլում է գտնվում, ինչի վկայությունն է Ազատ առևտրի պայմանագրի կնքման շուրջ բանակցային գործընթացը: Նա նաև տեղեկացրել է Հայաստանում պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ իրականացվող նախագծերի, Գյումրու տեխնոքաղաքի հիմնման աշխատանքների ընթացքի, ինչպես նաև ճանապարհաշինության, կրթության, առողջապահության, էլեկտրոնային հասարակության ձևավորման, զբոսաշրջության, ֆինանսական և այլ ոլորտներում ծավալվող ենթակառուցվածքային ծրագրերի մասին:

Էկոնոմիկայի նախարարը կարևորել է փոխայցելությունների ակտիվացումը, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, մասնավորապես նշելով ԵՄ-ի կրթական ծրագրերի շրջանակներում մասնագիտական դասընթացների կազմակերպումը, Գյումրու տեխնոքաղաքի հիմնման աշխատանքներում համագործակցությունը` պատկերասրահի վերանորոգման, դիզայներական, ձեռագործ արվեստի և ոսկերչության ոլորտներում:

Իտալիայի դեսպանի կարծիքով թե′ փոքր և միջին ձեռներեցության, թե′ շինարարության ու ճանապարհաշինության և թե′ այլ բնագավառներում առկա է բավարար ներուժ երկու երկրների տնտեսական երկխոսության ակտիվացման համար:

Բրունո Սկապինին հետաքրքրություն է ցուցաբերել նախարարի կողմից ներկայացված ծրագրերի նկատմամբ` իր հերթին առաջարկելով հիմնել հայ-իտալական առևտրի պալատ կամ ձեռներեցների ասոցիացիա, որը փոխգործակցելու նոր հնարավորություն կընձեռի երկու երկրների ձեռներեցներին և ներդրողներին` համախմբելով նրանց:

Հանդիպման ավարտին զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցութան հնարավորությունների վերաբերյալ:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01