Տարածաշրջան

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Գ. ԹՈՍՈՒՆՅԱՆ – ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՐԿՆԻՇ ՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔՆԵՐԻՑ
28/08/2009 12:10
Կիսվել

Գ. ԹՈՍՈՒՆՅԱՆ – ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՐԿՆԻՇ ՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔՆԵՐԻՑ

Ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամը ստիպում է ավելի խորն ուսումնասիրել տնտեսության առավել թույլ կողմերը և վերագնահատել տնտեսական զարգացման հնարավորությունները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Բանկերի Միության նախագահ հայազգի Գարեգին Թոսունյանն` 10-րդ Համաշխարհային բանկային ֆորումի շրջանակներում կայացած իր ելույթում: Գ. Թոսունյանը նշել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի առավել ծանր փուլը, որը սկսվել էր դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին, ամենայն հավանականությամբ, արդեն հաղթահարված է, սակայն ճգնաժամը ներկա դրությամբ կրում է շարունակական բնույթ: Ֆինանսական ոլորտում Ճգնաժամի ներկայիս դրսևորումն արտահայտվում է բարձր բանկային տոկոսադրույքներով, վարկային պորտֆելի կրճատմամբ, ինչպես նաև անհուսալի պարտավորությունների աճով:

Ռուսաստանի բանկերի միության նախագահի կարծիքով կենտրոնական բանկը պետք է շարունակի վերաֆինանսավորման տոկոսադրույքի կրճատման քաղաքականությունը: Նա վստահություն է հայտնել, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի աստիճանաբար կրճատումը չի կարող հանգեցնել գնաճային սպասումների և ռուբլու փոխարժեքի զգալի տատանումների: Արդրադառնալով տնտեսության վրա ներկայիս բարձր հաշվարկային տոկոսադրույքների բացասական ազդեցությանը` Գ. Թոսունյանը նշել է, որ դրանք սահմանափակում են ներմուծվող ապրանքատեսակներին փոխարինող ապրանքների տեղական արտադրության հնարավորությունները, իսկ «թանկ» փողերի քաղաքականությունը մեծացնում է տնտեսության կախվածությունը ներմուծումից և ռուբլու փոխարժեքից:

Ռուսաստանի բանկերի միության նախագահը նշել է, որ բարձր վերաֆինանսավորման տոկոսադրույքները չեն կարող ապահովել ազգային արժույթի կայունություն, որը ենթադրում է, որ անհրաժեշտ է հրաժարվել երկնիշ վարկային դրույքներից: Ռուսաստաի բանկերի միության նախնական հաշվարկների համաձայն այս գործընթացը կարելի է իրականացվել մի քանի փուլով` 2009-2010թթ ընթացքում, ինչը կնպաստի տնտեսական կայունության հաստատման լավատեսական սպասումների աճին:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2