
ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 1.1% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ
Լեհաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ երկրի ՀՆԱ-ն աճել է 1.1%-ով: Նշենք, որ վերլուծաբանները կանխատեսում էին հաշվետու եռամսյակում Լեհաստանի ՀՆԱ-ի աճ միջինը 0.5%-ով:
Հրապարակած տվյալների համաձայն Լեհաստանի արտարժույթի շուկայում գրանցվում է եվրոյի և դոլարի նկատմամբ ազգային արժույթի փոխարժեքի կայունացում: