Տարածաշրջան

USD BUY - 365.00+0.00 USD SELL - 368.00+0.50
EUR BUY - 415.00-2.00 EUR SELL - 421.00-1.00
OIL:  BRENT - 84.62+12.50 WTI - 79.60+11.47
COMEX:  GOLD - 4008.50-2.33 SILVER - 57.52-3.83
COMEX:  PLATINUM - 1613.00-0.98
LME:  ALUMINIUM - 3139.50+0.77 COPPER - 13484.50+0.60
LME:  NICKEL - 16741.00+1.94 TIN - 53125.00+0.11
LME:  LEAD - 1896.50+0.88 ZINC - 3616.00+0.70
FOREX:  USD/JPY - 162.23+0.37 EUR/GBP - 1.1394-0.13
FOREX:  EUR/USD - 1.1394-0.13 GBP/USD - 1.3362-0.32
STOCKS RUS:  RTSI - 889.88+0.93
STOCKS US: DOW JONES - 52498.64-0.26 NASDAQ - 25873.18-1.55
STOCKS US: S&P 500 - 7515.34-0.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 67242.73-1.92 TOPIX - 4007.49-0.71
STOCKS CHINA:  HANG SENG - 24213.72+0.16 SSEC - 3913.79-2.06
STOCKS EUR:  FTSE100 - 10498.29+0.01 CAC40 - 8364.65+0.31
STOCKS EUR:  DAX - 25114.25+0.19
13/07/2026  CBA:  USD - 366.69-0.69 GBP - 491.25-2.33
13/07/2026  CBA:  EURO - 419.27-0.76
13/07/2026  CBA:  GOLD - 48326-457 SILVER - 699.7+4.83
2009Թ.-Ի ՌՈՒՍԱԿԱՆ 100 ԽՈՇՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
31/08/2009 11:40
Կիսվել

2009Թ.-Ի ՌՈՒՍԱԿԱՆ 100 ԽՈՇՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ռուսական խոշոր ընկերությունների տասնյակն, ինչպես և անցյալ տարի, գլխավորում են էներգակիրների ոլորտում գործող ընկերությունները: «Գազպրոմ» ընկերությունը, որի շուկայական արժեքն ընթացիկ տարվա հունիսի 30-ի դրությամբ կազմել է 118899,6 մլն դոլար, գլխավորում է խոշոր ընկերությունների աղուսյակն, իսկ երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են «Ռոսնավթ» և «Լուկօյլ» ընկերությունները` 57336,7 մլն դոլար և 37734,7 մլն դոլար շուկայական արժեքով:

Ֆինանսական ոլորտում գործող ընկերությունների շարքում առաջատար դիրք է գրավում ռուսական Խնայբանկը, որն, ինչպես և անցյալ տարի, 26480,8 մլն դոլար շուկայական արժեքով զբաղեցնում է ռուսական 100 խոշոր ընկերությունների աղուսյակի չորրորդ հորիզոնականը: Նախորդ տարվա համեմատությամբ մեկ հորիզոնականով իր դիրքերը զիջել է մետալուրգիական «Նորնիկել» ընկերությունը, որը հայտնվել է վեցերորդ տեղում, իսկ հինգերորդ հորիզոնականում է գտնվում «Սուրգուտնավթգազ» նավթային ընկերությունը:

2008 թվականի արդյունքներով համապատասխանաբար յոթերորդ և ութերորդ տեղերում հայտնված «Գազպրոմ նավթ» ընկերությունը և ТНК-BP հոլդինգն այս տարվա ընթացքում փոխել են իրենց դիրքերը, մասնավորապես ТНК-BP հոլդինգը հայտնվել է յոթերորդ, իսկ «Գազպրոմ նավթ» ընկերությունը` ութերորդ հորիզոնականում: 13383,3 մլն դոլար շուկայական արժեքով ռուսասական խոշոր ընկերությունների տասնյակի իններորդ հորիզոնականում է հայտնվել «Վիմպելկոմ» ընկերությունը (ապրանքային նշանը Beeline), որը նախորդ տարվա ֆինանսական արդյունքներով զբաղեցրել էր միայն 12-րդ տեղը: Խոշոր ընկերությունների տասնյակը եզրափակում է  նավթային «Նովոտեկ» ընկերությունը` 12591,4 մլն դոլար շուկայական արժեքով:

Հեռահաղորդակցության ոլորտում գործող ռուսական ՄՏՍ ընկերությունը նախորդ տարվա համեմատությամբ երկու հորիզոնականով զիջել է իր դիրքերը և այժմ զբաղեցնում է 12-րդ տեղը: ՎՏԲ բանկն այս տարի ռուսական 100 խոշոր ընկերությունների շարքում 16-րդ է և հունիսի 30-ի դրությամբ բանկի շուկայական արժեքը կազմել է 7463,2 մլն դոլար: Սև մետալուրգիայի ոլորտում գործող «Սեվերստալ» և ММК ընկերությունները զբաղեցնում են այս աղուսյակի համապատասկանաբար 19-րդ և 20-րդ տեղերն, ընդ որում նախորդ տարվա համեմատությամբ «Սեվերստալ» ընկերությունն իր դիրքները զիջել է յոթ հորիզոնականով, իսկ ММК ընկերությունը պահպանել է նախորդ տարվա նույն արդյունքը:

2008 թվականի ընթացքում ռուսական 21-րդ խոշոր ընկերությունը համարվող ԱՖԿ «Սիստեմա» ընկերությունն այս տարի 22-րդ է `3661,7 մլն դոլար շուկայական արժեքով, իսկ հեռահաղորդակցության ոլորտում գործող «Կոմստար-ՕՏՍ» ընկերությունը ռուսական 100 խոշոր ընկերությունների շարքում այս տարի 34-րդն է: Նշենք, որ նախորդ տարվա արդյունքներով ընկերությունը զբաղեցնում էր այս աղուսյակի միայն 43-րդ հորիզոնականը:

«Աերոֆլոտ» ավիաընկերությունը, 1210,1 մլն դոլար շուկայական արժեքով, բարելավել է իր դիրքերը և 50-րդ հորիզոնականից բարձրացել մինչև 46-րդ հորիզոնական:«ԱվտոՎԱԶ» ընկերությունն այս տարվա արդյունքներով զգալիորեն զիջել է իր դիրքները և հայտնվել 79-րդ հորիզոնականում, մինչդեռ նախորդ տարվա ընթացում ընկերությունը զբաղեցրել էր 42-րդ հորիզոնականը:

13/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.69
-0.69
Եվրո (EUR)
419.27
-0.76
Ռուբլի (RUR)
4.769
-0.0183
Լարի (GEL)
139.22
-0.25
48326
-457
Արծաթ
699.7
+4.83