ՀՀ ԱՎԾ – ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 0.8%-ՈՎ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2009թ. օգոստոսին հուլիսի համեմատ արձանագրված սակագների 0.8% հավելաճի վրա իր անմիջական ազդեցությունն է ունեցել բուժսպասարկման 1.5%, տրանսպորտի 2.1% (պայմանավորված օդային տրանսպորտի ծառայությունների սակագների 4.0% և հանրապետության ներսում միկրոավտոբուսներով ուղևորների միջքաղաքային փոխադրավարձի 3.3% թանկացմամբ), մշակույթի 6.2% ծառայությունների սակագների հավելաճը:
Բնակարանային-կոմունալ և հանրային սննդի ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում աճել են համապատասխանաբար 0.1% և 0.3%-ով: Հանգստի կազմակերպման ծառայությունների սակագները նվազել են 0.3%-ով, իսկ կենցաղային բնույթի, կապի, կրթության համակարգի, իրավական ու բանկային ծառայությունների սակագները նախորդ ամսվա համեմատ մնացել են անփոփոխ:
Հանրապետության դիտարկված քաղաքներում 2009թ. օգոստոսին հուլիսի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.1-1.2% հավելաճ, ընդ որում, հավելաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էմայրաքաղաքում: