
DE BEERS ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՈՒՄ
Ադամանդի արտադրության խոշորագույն De Beers ընկերությունը նախատեսում է կես մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ իր վարկային պարտավորությունների շտապ վերակազմավորում: Այս վարկային միջոցները ադամանդի արդյունահանման նախագծերի ֆինանսավորման նպատակով որպես փոխառություն ընկերությունը ձեռք էր բերել 20 խոշոր բանկերի համատեղ կոնսորցիումից: Նշենք, որ վարկային պարտավորությունների նախատեսվող վերակազմավորման գործընթացի վերահսկող հանդես կգա PricewaterhouseCoopers ընկերությունը, որի աշխատակիցներն արդեն մշակել են ադամանդ արդյունահանող խոշորագույն ընկերության ֆինանսական վիճակը ներկայացնող համապատասխան հաշվետվություններ: