
ԱՋԱՐԻԱ ԱՅՑԵԼՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՎԸ ՄԻՆՉԵՎ 2012Թ. ԿԳԵՐԱԶԱՆՑԻ 3 ՄԻԼԻՈՆԸ
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ այս տարվա ընթացքում Աջարիա այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 400 հազար մարդ, իսկ արդեն 2012 թվականին այս ցուցանիշը կգերազանցի 3 միլիոնը: Նախագահը նշել է, որ զբոսաշրջության զարգացման նպատակով կառավարությունը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր: Նա նաև նշել է, որ առաջիկա տարիների ընթացքում զբոսաշրջիկների թվի աճին կնպաստի նաև Փոթիում միջազգային օդանավակայանի կառուցումը: