
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՌԴ պետական վիճակագրական ծառայության (Rosstat) հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի առաջին կիսամյակում ռուսական ընկերությունների ժամկետանց վարկային պարտավորությունների ընդհանուր ծավալն աճել է 12.9%-ով: Ժամկետանց վարկային պարտավորությունները հաշվետու ժամանակահատվածում կազմել են վարկային պարտավորությունների ընդհանուր ծավալի 7.95%-ը: Վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն որոշ շրջաններում գրանցվել է ժամկետանց վարկային պարտավորությունների ծավալի աճ շուրջ մեկ երրորդով: