
ԼՈՒԺԿՈՎԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ԴՈԼԱՐԻ ԿՏՐՈՒԿ ԱՐԺԵԶՐԿՈՒՄ
Մոտ ապագայում տեղի կունենա դոլարի դեվալվացիա (արժեզրկում), և անհրաժեշտ է հրաժարվել այս արտարժույթից: Նման կարծիք է հայտնել Մոսկվայի քաղաքատետ Յուրի Լուժկովը Մոսկվայի Միջազգային Համալսարանում կայացած իր ելույթի ժամանակ: Նա նշել է, որ, ամենայն հավանականությամբ, ներկայիս անկայունության պայմաններում ԱՄՆ-ն աշխարհին կներկայացնի այն սկզբունքները, որոնցով ամերիկյան ազգային արժույթը կենթարկվի դեվալվացիայի:Մոսկվայի քաղաքապետն առաջարկել է նպատակաուղղված ձևով հրաժարվել դոլարից:
Անդրադառնալով ճգնաժամի հաղթահարմանն ուղղված ծրագրերի իրականացմանը` Լուժկովը նշել է, որ Ռուսաստանը պետք է շինարարության իրականացման և անշարժ գույքի ձեռք բերման նպատակով բնակչությանը տրամադրի ցածր տոկոսադրույքներով վարկեր: