
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – «SMS ՓԱԹԵԹ» ՀԵՏՎՃԱՐԱՅԻՆ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Վիվասել-ՄՏՍ-ից տեղեկացնում են, որ «SMS Փաթեթ» ծառայությունն արդեն հասանելի է նաև հետվճարային բաժանորդներին: Պարզապես պետք է ընտրոլ առաջարկվող SMS փաթեթներից մեկն ու ուղարկել SMS հաղորդագրություններ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում զգալիորեն ցածր սակագնով:
Փաթեթ քանակ արժեք (դրամ)
«SMS 50» 50 500
«SMS 100» 100 800
«SMS 150» 150 1000
«SMS 300» 300 1500
«SMS 500» 500 2500
«SMS 1000» 1000 5000
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
Նախընտրած SMS փաթեթը ձեռք բերելու համար պետք է հավաքել *767*փաթեթի չափը# և սեղմել զանգահարելու կոճակը: Իսկ ձեռք բերած SMS փաթեթի չօգտագործված SMS-ների քանակն ու վավերականության ժամկետը կարելի է ստուգել` հավաքելով *767#:
Բավական է ընդամենը մեկ անգամ ուղարկել որևէ SMS փաթեթի ակտիվացման հրահանգ և տվյալ ամսվա համար կստանաք փաթեթի ձեռք բերման օրվանից մինչև ամսվա վերջն ընկած ժամանակահատվածին համապատասխան SMS-ներ, իսկ յուրաքանչյուր հաջորդ ամսվա սկզբում ընտրած փաթեթը կրկին կակտիվանա:
Ակտիվացրած SMS փաթեթը կարելի է ապաակտիվացնել` հավաքելով *767*0# և սեղմելով զանգահարելու կոճակը: Հրահանգն անհրաժեշտ է ուղարկել ամսվա վերջին օրը: