
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 29,8%-ՈՎ
Թուրքիայի Արտահանողների Խորհուրդը հրապարակել է վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն Թուրքիայի արտահանման ծավալը ընթացիկ տարվա օգոստասին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ կրճատվել է 29,8%-ով և կազմել 7,67 մլրդ դոլար: Հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին ութ ամիսների ընթացքում արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 60,34 մլրդ դոլար, ընդ որում այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 24,41%-ով:
2009 թվականի առաջին յոթ ամիսների ընթացքում զգալիորեն կրճատվել է եվրոպական երկրներ արտահանման ծավալները: Հրապարակած տվյալների համաձայն արտահանման համախառն ծավալում եվրոպական երկրներ արտահանման տեսակարար կշիռը կազմել է 48%, մինդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել էր 52%: