
750 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԵԼ Է ՆՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
PATERO Development ընկերությունը հայտարարել է, որ արդեն նոյեմբեր ամսին կբացվի «Բաբելոն» առևտրային նոր կենտրոնը, որը այս տարվա ընթացքում Մոսկվայում կառուցված հինգերորդ առևտրային կենտրոնն է: Այն իր ծավալով կհանդիսանան եվրոպական երկրներում գործող առևտրային կենտրոններից ամենամեծը: Հայտարարության մեջ ասվում է, որ վարձակալությամբ տարածքներ տրամադրելու նպատակով ընկերությունն արդեն նախնական պայմանավորվածություններ է ձեռք բերել H&M, Zara, Zara Home, Bershka, BGN, Lacoste, New Yorker, Savile Row, Lady & Gentleman և մի շարք այլ ընկերությունների ներկայացուցիչների հետ: