
ՕԳՈՍՏՈՍԻՆ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ԲԱՆԿՈՒՄ ՆԵՐԴՐՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԻ ԶԳԱԼԻ ԱՃ
«Վրաստանի բանկ»-ի (Bank of Georgia) հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն ընթացիկ տարվա օգոստոսին գրանցվել է բանկում ներդրված ավանդների ընդհանուր ծավալի զգալի աճ: Հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հուլիսին ավանդների ընդհանուր ծավալն աճել է 43 մլն լարիով, մինչդեռ օգոստոս ամսվա արդյունքներով այս ցուցանիշը կազմել է 72.6 մլն լարի: Ընդ որում, միայն օգոստոս ամսվա ընթացքում բանկում ներդրված ավանդների ավելի քան 50%-ը բաժին է ընկնում ֆիզիկական անձանց: