
ՌՈՒՍԱԿԱՆ ԽՆԱՅԲԱՆԿԸ «ՎԻՄՊԵԼԿՈՄ» ԲԲԸ-ԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է 10 ՄԼՐԴ ՌՈՒԲԼՒ ՎԱՐԿ
«Վիմպելկոմ» ԲԲԸ-ի (ապրանքային նշանը Beeline) հրապարակած տվյալների համաձայն ընկերությունը ռուսական Խնայբանկի հետ ստորագրել է 10 մլրդ ռուբլի ընդհանուր արժողությամբ վարկային գիծ բացելու պայմանագիր: Վարկն ընկերությանը կտրամադրվի տարեկան 15% տկոսադրույքով: Վարկային պայմանագիրը նախատեսում է վարկի մայր գումարի մարում երկու հավասար մասով` 2012թ. օգոստոսին և 2013թ. ապրիլին: Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ այս ֆինանսական միջոցները կուղղվեն ընկերության պարտավորությունների վերաֆինանսավորմանը, ինչպես նաև հիմնական բիզնեսի զարգացմանը: